Աթենքը հրաժարվել է Անկարային արտահանձնել փախած թուրք զինվորականներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱթենքի վերաքննիչ դատարանը մերժել է Անկարայի պահանջով արտահանձնել Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո ուղղաթիռով Հունաստան փախած երեք զինվորականներին։
«Նաֆթեմպորիկի» պարբերականի փոխանցմամբ ՝ հույն դատավորները որոշել են, որ թուրք սպաների կյանքը սպառնալիքի տակ կհայտնվի, եթե նրանց արտահանձնեն հայրենիք։ Նման տեսակետ է հայտնել նաեւ դատախազը։
Դեկտեմբերի 6-ին քննվելու է եւս հինգ թուրք զինծառայողների գործը։
Ութ թուրք զինվորականներն էլ պնդում են, որ իրենք ոչ մի մասնակցություն չեն ունեցել պետական հեղաշրջման փորձին։ Նրանց խոսքով Թուրքիա վերադառնալու դեպքում իրենց մահապատիժ է սպառնում։ Անկարան բազմիցս պահանջել է արտահանձնել զինծառայողներին։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



