Քենիայում հոգեբուժարանից ավելի քան հարյուր հիվանդ է փախել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔենիայում հոգեբուժարանից ավելի քան հարյուր հիվանդ է փախել՝ օգտվելով բողոքի ակցիային մասնակցող բժիշկների բացակայությունից։
«Ֆրանս փրես» գործակալության փոխանցմամբ ոստիկանությանը հաջողվել է բռնել մի քանի տասնյակ մարդու ։ Համացանցում հայտնված տեսահոլովակներում երեւում է, թե ինչպես են կլինիկայի հիվանդները փախչում՝ ցատկելով հիվանդանոցի պատի վրայից։ Ոստիկանությունը փախստակներին որոնելու գործողություն է սկսել։
Քենիայում դեկտեմբերի 5-ին բժիշկների, դեղագործների, ատամնաբույժների, ցածր աշխատավարձերի ու աշխատանքի անբավարար պայմանների դեմ բողոքողների ակցիա էր անցկացվում։ Գործակալության տվյալներով ակցիային մասնակցել է մոտ 5 հազար մարդ։ Մինչ այդ հայտնել էին, որ Նայրոբիում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



