Թուրքիան հետախուզական արբանյակ է արձակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան արձակել է Göktürk-1 հետախուզական արբանյակը։ Այն արձակվել է Ֆրանսիական Գվիանայում գտնվող Կուրու տիեզերակայանից։
Տեսակոնֆերենցիայի ռեժիմում հեռարձակմանը հետեւում էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ «Այս արբանյակը շատ կարեւոր է մեր զինված ուժերի համար։ Այսօրվա դրությամբ սա տեխնոլոգիապես ամենազարգացած արբանյակն է։ Բարի ճանապարհ»,- ասել է նա։
Göktürk-1 արբանյակը Թուրքիայի ԶՈւ-երին ապահովելու է Երկրի մակերեսի բարձր թողունակության լուսանկարներով։ Երկրի շուրջ արբանյակի պտույտը 90 րոպե է տեւելու։ Այն Երկիր է ուղարկելու տարեկան 60 հազար լուսանկար։ Արբանյակի ստեղծման աշխատանքներին որպես կապալառուներ մասնակցել են իտալական Telespazio ու ֆրանսիական Thales Alenia Space ընկերությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



