Թաիլանդում մոլեգնող ջրհեղեղն առնվազն 14 մարդու կյանք է խլել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռնվազն 14 մարդ Է զոհվել Թաիլանդի հարավում մոլեգնող ջրհեղեղի հետեւանքով, տասից ավելի նահանգներ տարերային աղետի գոտի են հայտարարված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 6-ին հայտնել են երկրի իշխանությունները:
Եվս 3 մարդ տուժել Է, մեկը համարվում Է անհայտ կորած:
«Ջրհեղեղը պատուհասել Է 88 շրջանների 582 հազար բնակիչների»,-ասված Է Թաիլանդի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ: Տեղական իշխանությունները 11 հարավային նահանգներ հայտարարել են տարերային աղետի գոտի:
Բացի այդ, տեղատարափ անձրեւներից առաջացած հեղեղումների հետեւանքով տարածաշրջանում խախտված Է երկաթուղային հաղորդակցությունը, մի քանի տասնյակ դպրոցներում դադարեցվել են պարապմունքները, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



