ԻՊ խոսնակը խմբավորման զինյալներին կոչ է արել հարձակվել թուրքական դեսպանատների վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր խոսնակը կոչ է արել կողմնակիցներին հարձակումներ իրականացնել թուրքական դեսպանատների և հյուպատոսարանների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Խմբավորման նոր խոսնակ Աբու Հասան ալ-Մուհաջիրը հրապարակած առաջին ձայնագրության մեջ ԻՊ զինյալներին հորդորում է չփախչել պատերազմի հրապարակներից` ասելով, թե «սա խաչակիրների վերջին պատերազմն է»:
Ձայնագրության մեջ նա հորդորում է նաև «հարձակումներ իրականացնել աշխարհիկ թուրքական կառավարության նկատմամբ ցանկացած` անվտանգության, ռազմական, տնտեսական և մեդիա ոլորտներում, մասնավորապես աշխարհում Թուրքիայի դեսպանատների և հյուպատոսարանների վրա»:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



