Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ժառանգությունը» և ՀԱԿ–ը չեն լինի ստեղծվելիք օրենսդիրում. քաղաքագետ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հասարակությունն ավելի կոնկրետ կիմանա, թե ինչ է կատարվում ներքաղաքական կյանքում հունվար ամսվա վերջին. մեր հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
 
«Հունվարից հետո քաղաքական ուժերի և կուսակցությունների միջև բանակցությունները վերջնական փուլի կհասնեն: Այդ ժամանակ մենք կիմանանք, թե քաղաքական որ ուժն ինչ ֆորմատով կմասնակցի այն եզակի համապետական ընտրություններին, որոնք տեղի են ունենալու ապրիլի 2–ին: Ազգային ժողովի ընտրություններով մենք որոշելու ենք և՛ օրենսդիր, և՛ գործադիր իշխանության ապագան, քանի որ ապագայում Հայաստանի Հանրապետությունում նախագահական ընտրություններ չեն լինելու»,–ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ մինչև քաղաքական բևեռների ձևավորումը դեռ շատ անձինք կներքաշվեն ներքաղաքական զարգացումների մեջ. «Քաղաքական կյանք կմղվեն նոր անձինք, կլինեն վերադասավորումներ, կլինեն կուսակցություններ, որոնք կանցնեն պատմության գիրկը: Այն կուսակցությունները, որոնք այժմ ներկա են ԱԺ–ում, այլևս չեն լինի օրենսդիր մարմնում, կկազմվեն դաշինքներ»:
 
Խոսելով ապագա պառլամենտում իր տեղը չունեցող ներկայի ֆրակցիաների մասին, քաղաքագետը հստակեցրեց. «Դրանք այն ֆրակցիաներն են, որոնք հիմա կան ԱԺ–ում և ներկայացնում են ընդդիմադիր դաշտը՝ «Ժառանգությունը» և ՀԱԿ–ը: Այդ տեսքով հաջորդ խորհրդարանում նրանք չեն լինելու: Մեծ հարց է, թե տվյալ խմբակցություններում ներգրավված քաղաքական դեմքերն ինչ ֆորմատով կմասնակցեն ընտրություններին, որովհետև նրանց միավորումը այլ քաղաքական ուժերի հետ պարտադիր է: ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմադիր դաշտն առանձին–առանձին մասնակցելով, խայտառակ պարտություն կրեց: Դա այն դեպքում, երբ նույն այդ քաղաքական ուժերն ու լիդերները «Սասնա ծռերի» հետ կապված ճգնաժամի ժամանակ բավական մեծ ռեյտինգ ունեին հասարակության մոտ»,– ասաց նա:
 
Գագիկ Համբարյանն անդրադարձ կատարեց նաև այսօրվա քաղաքական դաշտում «դեմքերի»՝ լիդերների պակասին: «Արդեն որերորդ անգամն է ականատես ենք լինում, որ նույն դեմքը բազմաթիվ ֆորմատներով մասնակցում է ընտրություններին: Սա նշանակում է մեկ բան, որ մեր քաղաքական ուժերն ունեն կադրային քաղց: Դա պայմանավորված է թե՛ քաղաքական ուժերի էգոիզմի հետ, թե՛ նրանց ղեկավարության մենաշնորհային դիրքեր գրավելու հետ: Նրանք չեն ցանկանում ներգրավեն իրենց թիմ նոր դեմքերի, որ իրենք հանկարծ չստվերվեն»,–եզրափակեց քաղաքագետը:
 
Սոսե Չանդոյան
Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններին Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս