Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են երկրում մարզային միավորները փոխարինել նահանգային միավորներով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի խորհրդարանում դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած նիստի ժամանակ պատգամավոր Ֆազաիլ Աղամալին առաջարկել է վերացնել Ադրբեջանի ներկայիս վարչատարածքային միավորները` մարզերը, եւ ստեղծել նոր միավորներ` նահանգներ:
Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az լրատվական կայքը:
Պատգամավորը այս առաջարկը հիմնավորել է նրանով, որ այդ նոր համակարգը հնարավորություն կտա իրականացնելու ավելի արդյունավետ հսկողություն եւ կառավարում:
Դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի խորհրդարանում 2017 թվականի պետական բյուջեի ծախսերի քննարկման ժամանակ, մի շարք պատգամավորներ հանդես էին եկել կառավարման արդյունավետությունը բարձրացնելու եւ բյուջեի ծախսերը կրճատելու նպատակով պետական պաշտոնյաների թիվը 30 տոկոսով կրճատելու առաջարկով:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



