Պուտին-Էրդողան բանակցությունները նախատեսված են հաջորդ տարվա առաջին կիսամյակում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները նախատեսված են 2017 թվականի առաջին կիսամյակում: Վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` ռուս-թուրքական բանակցությունների արդյունքներով տեղի ունեցած ասուլիսում:
Երեքշաբթի Մեդվեդևը բանակցություններ է վարել Թուրքիայի կառավարության ղեկավար Բինալի Յըլդըրըմի հետ, ով աշխատանքային այցով ՌԴ-ում էր:
«Մենք պայմանավորվել ենք արագացնել ծրագրերի նախագծային փաստաթղթերի պատրաստումը, նաև պատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը` Համագործակցության բարձրագույն խորհրդի նիստի համար, որը նախագահների մակարդակով նախատեսվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակում»,- ասել է Մեդվեդևը:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



