ԱՄՆ պետքարտուղարի ակնհայտ թեկնածու են մնում Ջուլիանին և Ռոմնին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղարի ակնհայտ թեկնածուներ են մնում Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին և Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթթ Ռոմնին: Վկայակոչելով TASS-ը, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի անցումային վարչակազմի ղեկավար Շոն Սփայսերը դա հաստատել է առավոտյան բրիֆինգի ժա մանակ:
«Շահարկումները շատ են, դրանք մենք գրեթե երբեք չենք հաստատել: Բացառություն են ակնհայտ թեկնածուներ Ռոմնին ու Ջուլիանին»,- ասել է Սփայսերը:
Մյուս պաշտոնների մասով, շտաբի ներկայացուցչի խոսքով, թեկնածուների ընտրության կարգն անցնում է ազատ ռեժիմով: Երբ Թրամփը կիմանա նոր հետաքրքիր տարբերակների մասին` դրանք կքննարկի: «Որոշումը կհրապարակվի այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահն այն ընդունի»,- ասել է Սփայսերը:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



