Արտաշատի ՋՕՄ-ի աշխատակիցները հակատանկային արկ են հայտնաբերել Մխչյանի ջրանցքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 6-ին, ժամը 15.19-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցի հարևանությամբ Արտաշատի ՋՕՄ-ի աշխատակիցների կողմից ջրամաքրման աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է ականանման առարկա:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:
Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ի հատվածում Մխչյանի ջրանցքում Արտաշատի ՋՕՄ-ի աշխատակիցները հայտնաբերել են 1հատ МТ 64 հակատանկային արկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և ապահովել են անվտանգությունն մինչ սակրավորների ժամանելը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



