Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ծառուկյանի վերադարձով շահագրգիռ է նաև Ռուսաստանը.«Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Այսօրվա քաղաքական գլխավոր թեմաներից է Գ. Ծառուկյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն: Ըստ Ձեզ, այդ վերադարձի քաղաքական պահանջը կա՞:

– Նայած, թե քաղաքական պահանջ ասելով ի՞նչ եք հասկանում և ո՞վ ունի նման պահանջ: ԲՀԿ–ն ունի, մյուսների մասին չեմ կարող ասել: Բայց սա այն դեպքում, եթե նրա վերադարձը դիտարկենք զուտ ներհայաստանյան քաղաքական օրակարգի շրջանակներում: Սակայն չի բացառվում, որ նրա վերադարձով շահագրգռված լինեն նաև Ռուսաստանում:

– Իսկ ինչո՞վ է պայմանավորված այդ շահագրգռությունը:

– Նրանով, որ հնարավոր է` ՀՀԿ–ն չկարողանա հաղթահարել խորհրդարանի 2/3–ը վերցնելու խնդիրը: Եվ եթե ԲՀԿ առաջնորդը վերադառնա հայրենի կուսակցություն, նրանք երկուսով կարող են 101 տեղանոց խորհրդարանում վերցնել մինչև 70 ձայն: Իսկ դա հնարավորություն կտա փոխել Սահմանադրության այն կետը, որը Կարեն Կարապետյանին արգելում է 2018–ից հետո շարունակել վարչապետ աշխատել, այն է` վերջին չորս տարին Հայաստանում բնակված լինելը: Սա սահմանադրական նորմ է, բայց որը կարելի է փոխել ձայների համապատասխան քանակով: Իսկ եթե ՀՀԿ–ն միայնակ վերցնի 2/3–ը, կերևա, որ կեղծիք է եղել: Իսկ այս պահի դրությամբ Արևմուտքը բավականին խիստ է մոտենում Հայաստանում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու գաղափարին:

– Իսկ քաղաքականություն վերադառնալով` Ծառուկյանը ի՞նչ կարող է շահել և ի՞նչ կարող է կորցնել:

– Ցույց կտա, որ երկու տարի առաջ իրեն հանիրավի են մեղադրել. ըստ որոշ լուրերի` նա չմուծված միլիարդավոր դրամների հարկերով, իբր, կեղծ բարեգործություն էր անում: Հիմա դա ստուգվել է, և պարզ է դարձել, որ այդպես չէ: Եվ նա շահում է ազնվությունը` ցույց տալով, որ ինքը, իրոք, ազնիվ քաղաքական գործիչ է: Իսկ կորցնելու խնդիր չկա: Գուցե մի փոքր ազատությունը կորցնի, որովհետև, եթե դու կուսակցության ղեկավար ես, բնականաբար, քաղաքական դաշտում որոշակի չափով կաշկանդվածություն ես ունենում:

– Նրա վերադարձը ի՞նչ կարող է փոխել քաղաքական դաշտում:

– Նախորդ ընտրությունների ժամանակ շատ շատերը ԲՀԿ–ին էին ձայն տվել: Այս ընթացքում տեսնելով, որ Ծառուկյանը չկա, մտածում էին ձայն տալ ընդդիմադիր այս կամ այն ուժին: Հիմա, շատ հնարավոր է, որ այդ ընտրողները վերապրոֆիլավորվեն և ձայնը նորից տան ԲՀԿ–ին: Իսկ դա նշանակում է, որ ընդդիմադիր այս կամ այն ուժի կողմից ստանալիք ձայները հնարավոր է ավելի քչանան:

– Վերջին մի քանի ամսում Ծառուկյանի հնարավոր վերադարձի թեմայի քննարկումները, երկու օր առաջ տեղի ունեցած ցույցն ուղղակի հո՞ղ էին նախապատրաստում Ծառուկյանի վերադարձի համար:

– Քաղաքական ցանկացած գործողություն միշտ էլ պահանջում է համապատասխան PR–ի բաղադրիչներ, որոնք այդ գործողությունն ավելի զրնգուն կդարձնեն: Իհարկե, եթե ԲՀԿ առաջնորդը որոշի վերադառնալ:

– Ն. Զոհրաբյանը հայտարարել է, որ Ծառուկյանը պատրաստ է վերադառնալ, բայց դեռ պարզ չէ` ինչ ձևաչափով:

– Դա արդեն տեխնիկական հարց է, որովհետև մի բան է, երբ մինչև հունվար ես վերադառնում, մեկ այլ բան` եթե հունվարից հետո, երբ սկսվում է նախընտրական արշավը: Իսկ երբ քո վերադարձը և արշավի սկիզբը համընկնում են, դա լրացուցիչ գործոն է հօգուտ քեզ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Թրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք