Մարդինում և Հաքքարիում PKK-ի գործողություններից 5 ոստիկան է զոհվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հերթական հարձակումն են իրականացրել երկրի իրավապահ մարմինների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, հարձակումներն իրականացվել են Մարդինում և Հաքքարիում:
Մարդինում քուրդ զինյալները գործի են դրել պայթուցիկը ոստիկանական զրահամեքենայի անցնելու ժամանակ: Պայթյունի հետևանքով զոհվել է 3 ոստիկան, վիրավորվել մեկը:
Հաքքարիում ևս պայթուցիկը գործի է դրվել ոստիկանական զրահամեքենայի ընթացքի ժամանակ: Այստեղ պայթյունից զոհվել է 2 ոստիկան, ևս երկուսը վիրավորվել են:
Քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով Մարդինում և Հաքքարիում լայնածավալ գործողություններ են սկսվել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



