Ողբերգական վթար Երևանում. երիտասարդ վարորդը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 04.20-ին տեղեկատվություն է ստացվել որ, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volksvagen Passat» մակնիշի 34 NU 515 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել Թումանյանի այգում՝ աստիճանահարթակի վրա. ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդ 29-ամյա Մայիս Կ.-ի դին, իսկ ուղևոր 27-ամյա Գրիգոր Կ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ նրանք հորեղբոր որդիներ են:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



