Եմենում 60 ուղեւորներով նավ Է կորել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրաբական ծովում նավ Է անհետացել, որը Եմենի իշխանությունները հինգ օր շարունակ չեն կարողանում գտնել: Նրանք երկյուղում են, որ նավում գտնվող 60 ուղեւորները զոհվել են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Երկրի ձկնորսության նախարարությունը հայտնել Է, որ նավն Արաբական ծովում անհետացել Է Սոքոթրա կղզու մոտ
Իշխանությունները փորձում են գտնել նավը: Նրանք վախենում են, որ ուղեւորները կարող են խեղդված լինել:
Նավում եղել են կանայք եւ երեխաներ: Նավը մեկնել Էր Էլ Մուքալլա նավահանգստից:
Իշխանությունները նաեւ հայտնել են, որ երկու մարդու հաջողվել Է փրկել: Նրանց հայտնաբերել են ավստրիական եւ ավստրալական նավերը, ճշտել են Եմենի պետական զանգվածային լրատվամիջոցները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



