Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցը հայ-գերմանական համագործակցության կենտրոնում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը ի դեմս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի, մեկնել է Բեռլին, որտեղ դեկտեմբերի 7-9-ը կքննարկվի հետագա համագործակցության զարգացման տեսլականը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ գրասենյակից:
Նախատեսված են հանդիպումներ Գերմանիայի դաշնային կառավարության և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ։
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ կքննարկվի համատեղ քաղաքական և կրթական ծրագրերի օրակարգը, մասնավորապես` գերմանական կողմի աջակցությունը ՀՀԿ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի ուսումնական ծրագրերին և զարգացմանը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



