Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի ինֆորմացիոն–էներգետիկ դաշտերի կապը նրա կառավարման մոդելի հետ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Մեր հյուրն է պատմաբան, էզոթերիկ Գուրգեն Կարապետյանը 

– Պարոն Կարապետյան, պետականության մոդելը կարո՞ղ է համընդհանուր լինել բոլոր ժողովուրդների համար:

– Պետականության որևէ մոդել հնարավոր չէ, որ նույնությամբ համապատասխանի նաև մեկ այլ ազգության: Ասենք ամերիկյան մոդելը հիասքանչ է ամերիկացիների համար: Որովհետև այն ոչ թե ստեղծեց Ջեֆերսոնը, այլ իրականում ստեղծվեց ամերիկյան հայրերի կողմից: Նրանք ցույց տվեցին, թե ինչպես պետք է ապրել:
Այդ իսկ պատճառով այս պետությունը բավականին կայուն է, և քանի դեռ գործում են այդ հիմնարար կետերը, ԱՄՆ–ը գոյություն կունենա: 
Եվ երբ ամերիկյան պետական մոդելը տեղափոխում են այլ երկրներ, վերջիններս ընկնում են սարսափելի վիճակի մեջ, պարզապես քանդվում են: Դա նույնն է` սմոքինգը հագցնես աֆրիկացուն, ով պետք է բարձրանա ու բանանի ծառից բանան քաղի: 

– Բայց մենք մշտապես մտածում ենք մեր Սահմանադրությունը և, ընդհանրապես, օրենսդրությունը համապատասխանեցնել այս կամ այն երկրում եղածին, կամ ընդօրինակել պետության նրանց կառուցվածքը:

– Բանն էլ հենց այդ է: Իսկ հարց տանք` ի՞նչ է Սահմանադրությունը: Կան երկրներ, որ ընդհանրապես այն չունեն: Եվ կարևորը հիմնարար օրենքների խտացված փաթեթ ունենալ–չունենալը չէ: ԱՄՆ Սահմանադրությունը ընդամենը երեք էջ է: Եվ որքան Սահմանադրության փաթեթը հաստ է, այնքան այն կտրված է բուն տարածքից և բուն ժողովրդից: Ասածիս լավագույն ապացույցը մեր Սահմանադրությունն է: Քիչ է մնում մեջը նաև գրեն, որ նեգրերին և ամերիկյան հնդիկներին տրվում է նույն իրավունքը, ինչ սպիտակներին:

– Դուք դա ծաղրանքով եք ասում, բայց մեր երկրում մշակվում է հենց Խտրականության մասին օրենք: Նախագիծը պատրաստ է, մի երկու տարի առաջ բուռն քննարկվում էր:

– Այո, հենց այդ է, որ կա: Մինչդեռ մենք պետք է ստեղծեինք մեր անհատականությանը և հոգեկերտվածքին համապատասխանող հիմնարար օրենքներ: Եվ, ցավոք, շատ վաղուց է, որ շեղվել ենք այս ճանապարհից: Ավելին` արդեն քանի հարյուրամյակ է, ինչ մենք ընդամենը գոյապահպանության խնդիր ենք լուծում: Իսկ գոյապահպանության խնդիր լուծող համակարգը դատապարտված է ոչնչացման: Որովհետև եթե համակարգը իր առջև խնդիր չի դրել զարգանալ ու առաջ գնալ, ապա նրա համար լավագույն տարբերակը ոչնչանալն է նեխել–փտելու ճանապարհով: 

– Եվ ի՞նչ. Դուք պարզե՞լ եք, թե մեր նախնիներն ինչպիսի պետական կառույցի մեջ են ապրել: Ո՞րն է պետականության մեր մոդելը:

– Հայկական համակարգը, որը և տրամաբանական է, նախ պետք է համապատասխանի ավելի մեծ` համամարդկային համակարգին: Ուստի` ի՞նչ է սպասվում համամարդկային կառավարման մոդելին: Այն կենտրոնացված պետականության մոդելից անցնելու է ցրված պետականության մոդելին: Ստեղծված է Եվրամիություն, որտեղ, փաստորեն, իշխող ժողովուրդներն ունեն ձայն այդ միության մեջ, իսկ ենթակա ժողովուրդները զրկված են ձայնից: Օրինակ` նորմանները, բասկերը և այլն:

Մինչդեռ պատմական զարգացման գործընթացներն այլ ուղղությամբ են գնում: Ժողովուրդների սոցիալական պահանջմունքները բավարարող ներկա համակարգերը պետք է քանդվեն և առաջ մղվեն ազգային ծրագրերի իրականացման խնդիրները: Այսինքն` պետք է ստեղծվեն այն միավորները, որոնք միայն ու միայն կարող են գոյություն ունենալ տարածքային կառավարման մոդելով:

Արդեն իսկ մեր ասածի նախադրյալները կան: Օրինակ, Ֆրանսիայում լավ հիմքերի վրա է դրված համատիրությունների գաղափարը: Դրանք չշփոթենք մեր համատիրությունների հետ, երբ պետությունը պարզապես իր պարտականությունները գցում է բնակիչների վրա: Դրանք ունեն տնտեսական, քաղաքական որոշիչ դերակատարում երկրի մեջ:

Ինչպես այլ երկրներում է, մեր երկրում էլ այսօր որոշակի նախաձեռնողների կողմից փորձ է արվում ներդնել քաղաքացիական սեփականության գաղափարը: Ի դեպ, այս գաղափարի կիրառումը լավագույնս կարելի է տեսնել Ալյասկայում, որտեղ նավթարդյունաբերողները եկամուտներից որոշակի քանակություն փոխանցում են Ալյասկայի քաղաքացիներին: Այսինքն` մարդիկ դառնում են սեփականատեր:

Սրանք առաջին ծիլերն են, որոնք հուշում են, թե համամարդկային զարգացումն ինչ ուղղությամբ է շարժվելու:

Սրան զուգահեռ, ամեն մի էթնոս կունենա կառավարման մոդելի իր առանձնահատկությունը: Խոսենք Հայաստանի մասին: Նախ շեշտենք, որ մոդելն ամբողջությամբ կգործի, եթե հայրենիքն ամբողջական է, կտրտված մասեր չունի: Նույնը` եթե օրգանիզմը կորցնում է իր օրգանները, չի կարող առողջ լինել: Մեր հայրենիքն այսօր ամբողջական չէ: Այդ է պատճառը, որ մեր ժողովուրդն ունի բավականին բարդույթներ: 

Քանզի մեր ինֆորմացիոն–էներգետիկ դաշտերը ամբողջական ինֆորմացիա մեզ չեն տալիս:

Սակայն այս տարածքը, որ մենք ներկայում ապրում ենք, Յոթնակնին է: Լինելով ամբողջի մաս, կրկին ամբողջ է: Ունի իր ինֆորմացիոն–էներգետիկ դաշտերը` հանձինս Սյունիքների: Մեծ Սյունիքի` Զանգեզուրի և փոքր Սյունիքի` Ղարաբաղի: Բայց ոչ միայն այն Ղարաբաղի, ինչ մենք ազատագրել ենք: Չարդախլուն ևս պետք է ներառվի: Որովհետև մեր ուժային դաշտի կենտրոնը Չարդախլուում է:

Տրված է, որ Հայաստանում պետք է գործի միայն ու միայն համատիրությունների վրա հենված պետական հին մոդելը: Երբ ինչպես քաղաքում, այնպես էլ շրջաններում, ստեղծվում են համատիրություններ: Վերջիններս ունեն տնտեսական բացարձակ անկախություն: Իսկ խնդիրները լուծվում են համատիրության ընդհանուր ժողովում: Այնպես չէ, ինչպես հիմա է. հողի, ծածկի համար համայնքն է պատասխանատու, բայց, չգիտես ինչու, շենքի առաջին հարկերը պետության կողմից վաճառված են մասնավորին: 

Մինչդեռ այդ գումարները պետք է գան համայնքին` ո’չ պետությանը: Այս դեպքում, ունենալով տնտեսական շահագրգռվածություն, համայնքը կհետաքրքրվի, թե ով է իր ղեկավարը, այսինքն` վերջինս կգտնվի համայնքի խիստ հսկողության տակ:
Խնդիր է նաև համայնքների միջև ընկած տարածքների տիրապետման հարցը: Դրանց` միջշենքային տարածությունների սեփականատերը կրկին համատիրությունն է: Փաստորեն մասնավոր սեփականություն չկա, չի լինում. անհատն ընդամենն ունի իր անձնական օգտագործման տարածքը: Մեր գյուղն էլ է ապրել նույն տրամաբանությամբ` ժամանակին 8–15 տարին մեկ հողի վերաբաշխում է տեղի ունեցել` ըստ ընտանիքի անդամների քանակի:

Քանի որ տիրապետում են նաև միջհամայնքային տարածությունները, ուստի նույն այդ համայնքները ստիպված են իրենք էլ միավորվել: Առաջանում է համայնքների միություն: Այն ղեկավարում է համայնքների միության ղեկավարների ընդհանուր ժողովը, որն էլ ընտրում է իր ղեկավարին: Ղեկավարը կատարում է այն որոշումները, որոնք ընտրել է փաստորեն համայնքի կամ համատիրությունների ղեկավարների ժողովը:

Այս դեպքում, ինչպես համայնքի ղեկավարի ընտրությունը, այնպես էլ նրա գործունեության վերահսկողությունը կատարվում է ներքևից վերև, և` ոչ հակառակը:

Ապա միավորվում են համայնքի ղեկավարների ընդհանուր ժողովները: Ստեղծվում է շրջանային համայնքների ընդհանուր ժողով` իր ղեկավարով: Այսպես բարձրանում է. ապա` գավառային, ապա` մարզային: Եվ արդյունքում ձևավորվում է Հայաստանի ֆեդերատիվ պետությունը` իր ուժային, զգացումային և մտավոր երեք մասերով:

Գլխավոր օրենքը հետևյալն է` ունենք ազգային սեփականություն, որը ոչ ոք չի կարող օտարել ազգից: Այսինքն` ոչ ոք իրավունք չունի ստորագրել մի թուղթ, թե մեկ մետր հող տրվելու է ուրիշին: Խոսքը նաև Արևմտյան Հայաստանի մասին է: Այսինքն` մենք չենք ճանաչում մեր հողերի զավթումն այլոց կողմից ու մեր հայրենիքի պառակտումը:

Արդյունքում ձևավորվում է համահայկական համայնքների համատիրության նախագահի պաշտոնը: Եվ երբ նախագահը փորձում է սխալ քայլ անել, միանգամից ամենաստորին համայնքները գումարում են իրենց ժողովները և պատգամ ուղարկում կատարվող քայլերի վերաբերյալ: Ընդամենը մի քանի ժամում կարող է նախագահը փոխվել: Եվ համահայկական համայնքների նախագահ է ընտրվում մեկ ուրիշը, ով կկատարի մարդկանց պատգամը:

– Այս մոդելը եղե՞լ է և գործե՞լ է մեր երկրում:

– Եղել և գործել է հին Հայաստանում: Շումերական արձանագրություններում, որոնք գրավոր առաջին տեղեկություններն են Հայաստանի` Արատտայի պետության վերաբերյալ, խոսվում է կառավարման այս ձևի մասին: Եվ այն հասել է մինչև Արշակունիների կառավարման ժամանակաշրջանը: 

Ի դեպ, կառավարման այս մոդելում կարևոր տեղ ունի նաև աշխարհաժողովը: Հասարակության բոլոր դասերի` քաղաքի բնակչության, գյուղացիության և սեպուհականության (սեպուհները` սեպ բառից: Տարածքների կառավարիչների կրտսեր որդիներն են, որոնք սեպի նման աշխատող դասին բաժանում են կառավարող դասից) ներկայացուցիչները, ինչպես նաև` նախարարներն ու բդեշխները գումարում էին ընդհանուր ժողով: Իսկ արքան հանդես էր գալիս որպես ժողովի քարտուղար: Նա իրավունք ուներ ձայն տալ, ձայնից զրկել: Աշխարհաժողովի որոշումը կատարվում էր անվերապահորեն, բոլորի կողմից: Այդ թվում` նաև տեղական կառավարիչների: Սրանք երկրի հիմնական` տարեկան որոշումներն էին, ըստ էության:

Եվ երբ արդեն մեր երկրում վերացվեցին աշխարհաժողովները, եկավ քրիստոնեությունը, ժողովները դարձան եկեղեցական ժողովներ: Ու ձևավորվեցին դասակարգերը, և պետությունն էլ դարձավ դասակարգային:

– Իսկ այս մոդելն ինչքանո՞վ է համահունչ ներկա ժամանակներին:

– Խոսքը չի վերաբերում տառացի կրկնությանը: Մենք պետք է շարժվենք հիմնական տրամաբանությամբ: Մեր առջև խնդիր դնենք տվյալ հայեցակարգը և նրան տանք համապատասխան կառուցվածք` միս ու արյուն:

Գոհար Սարդարյան

Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն Մարուքյան