Վրաստանում գնացքներ են բախվել. կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓոթի քաղաքում մարդատար գնացքի և ջերմաքարշի բախումից հետո չորս մարդ հայտնվել է հիվանդանոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Հանրային հեռարձակողի Առաջին ալիքը:
Ջերմաքարշը մխրճվել է կառամատույցից հեռացող «Փոթի-Թբիլիսի» գնացքի մեջ, չորս մարդ վնասվածքներ է ստացել, նշել է հեռուստաընկերությունը:
Միևնույն ժամանակ «Վրաստանի երկաթուղի» բաժնետիրական ընկերությունը պարզաբանել է, որ գնացքների բախման պատճառ է դարձել մասնավոր ընկերության պատկանող ջերմաքարշի կողմից երթևեկության կանոնների խախտումը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



