Երևան, 19.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իմ հպարտ ուխտագնացությունը դեպի հայրենիք». Արցախի մասին Քրիս Բոհջալյանի հոդվածը New York Times-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամերիկահայ հայտնի գրող, շուրջ 18 վեպերի հեղինակ Քրիս Բոհջալյանը The New York Times պարբերականում հրապարակել է «Հպարտ ուխտագնացություն դեպի իմ հայրենիք» խորագրով հոդված, որը որոշակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև:

Լեռնային Ղարաբաղում լքված գյուղի՝ Թալիշի մոտով ձգվող խրամատները հիշեցնում են Առաջին աշխարհամարտը՝ անվերջանալի թվացող, գետնի տակ փորված նեղ արահետներ։

Սեպտեմբերի առաջին օրը 32-ամյա հրամանատար Գեղամ Գրիգորյանը կանգնեց ինձ հետ և ցույց տվեց հյուսիս-արևելքը՝ Ադրբեջանի կողմը և ականապատ դաշտերն ու բուֆերային գոտին, որն առավելագույնը մեկ մղոն հեռավորության վրա էր: «Եթե ցանկանում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի»,- ասաց նա՝ թոթվելով ուսերը։

Հոդվածագիրն այնուհետև պատմում է, թե ինչպես ավելի վաղ` ապրիլի 2-ին, Ադրբեջանը հարձակվեց արևելյան սահմանի վրա՝ 1994 թվականից հետո արձանագրելով հրադադարի ռեժիմի ամենալայնածավալ խախտումը: «Այստեղ՝ Թալիշում, 400 բնակչություն ունեցող գյուղն այնպես արկակոծվեց, որ այսօր այն լքված է, բնակիչները վերաբնակեցվել են երկրի այլ հատվածներում: Հրամանատար Գրիգորյանը, ով երկու աղջիկների հայր է, թեև միջազգային հարաբերություններում գիտական աստիճան ունի, սակայն հավատում է, որ Լեռնային Ղարաբաղը նրա կարիքն ունի ռազմական գործում»,- նշում է Բոհջալյանը:

Շատ քիչ ամերիկացիներ կարող են քարտեզի վրա գտնել Լեռնային Ղարաբաղի տեղը, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը: «Ես գնացի այնտեղ այս ամառ նույն այն պատճառով, որի համար վերադառնում եմ Հայաստան ամեն տարի: Այս երկիրն իմ արյունն է, և իմ այցելություններն ուխտագնացություն են: Ես ամերիկահայ եմ, սակայն միայն միջին տարիքում հասկացա, թե ինչ ձգողականություն ունի այս երկիրն ինձ համար»,- գրում է հեղինակը:

Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գիծը ռազմավարական նշանակություն ունի և այն թեժ կետն է, որը կարող ապակայունացնել Կովկասում տիրող իրավիճակը։ Հայաստանը և Ադրբեջանը սահման են կիսում Իրանի հետ։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանն ապրիլին հարձակվեց ԼՂՀ-ի վրա, կողմերը պատերազմեցին 4 օր՝ մինչև հրադադար հաստատելը։ Թեժ մարտեր էին ընթանում այդ օրերին՝ տանկերի, հրետանու, անօդաչու սարքերի կիրառմամբ, զոհվեցին հարյուրավոր մարդիկ։ Թալիշում ադրբեջանցի զինվորները խոշտանգեցին, սպանեցին տարեց հայ զույգի, գլխատեցին գերի ընկած հայ զինվորի, ինչը պատճառ դարձավ, որպեսզի ԱՄՆ ներկայացուցիչ, Կալիֆոռնիայից ընտրված դեմոկրատ գործիչ Բրեդ Շերմանը կոչ անի հետաքննություն սկսել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործության իրականացման վերաբերյալ:

Չնայած հայերը քրիստոնյա են, իսկ ադրբեջանցիները՝ մուսուլման, կրոնը շատ քիչ առնչություն ունի այս խնդրում։ Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղն իրենն է՝ հղում անելով տարածքային ամբողջականության սկզբունքին: Լեռնային Ղարաբաղն էլ պնդում է, որ կարող է գոյություն ունենալ անկախ՝ հաշվի առնելով ազգերի ինքնորոշման իրավունքը: Կան վերլուծաբաններ, որոնք պնդում են, որ «հայերը օկուպանտ են»։ «Ես համաձայն չեմ: Սակայն ես չեմ կանգնում Լեռնային Ղարաբաղի կողքին միայն իմ ԴՆԹ-ի պատճառով: Ես հավատացած եմ, որ պատմությունը հայերի կողմից է»,- գրում է հոդվածագիրը՝ անդրադառնալով 1988 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, որի մեծ մասը հայեր էին, կողմ քվեարկեցին Ադրբեջանից անկախանալուն։

Լեռնային Ղարաբաղը միջազգային լայն ճանաչում չունի, թեպետ ԱՄՆ յոթ նահանգներ ընդունել են բանաձևեր, որոնք հորդորում են Միացյալ Նահանգների իշխանությանն աջակցել ԼՂ անկախությանը. «Հանրապետությունը 140 հազար բնակչություն ունեցող երիտասարդ դեմոկրատիա է, որը բախվել է 9,5 միլիոն բնակչություն ունեցող, նավթային պաշարներով հարուստ բռնապետությանը: Նրա միակ դաշնակիցը Հայաստանն է»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել է հարվածել բոլոր ուղևորափոխադրող ինքնաթիռներին, որոնք կթռչեն Ստեփանակերտի նոր օդանավակայան, որը դեռ բացված չէ: Ալիևն այն մարդն է, ով պարգևատրել է ադրբեջանցի սպային, որը Բուդապեշտում սպանել էր ՆԱՏՕ-ում առաքելություն իրականացնող հայ զինվորին, երբ վերջինս քնած էր։

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ ժամանակ անցկացնելուց հետո ինձ համար պարզ դարձավ, որ միակ ճանապարհը, որով այս ազգը կրկին կդառնա Ադրբեջանի մաս, դա Ադրբեջանի կողմից դրա գրավումը կլինի: Եվ թեպետ Ադրբեջանը զգալիորեն ավելի մեծ տարածք ունի, չեմ կարող պատկերացնել, որ դա երբևէ կարող է պատահել: Հայերն այս հողերում դարեր շարունակ ապրել են շատ ավելի վաղ, քան ԼՂ-ն ներառվեց Ադրբեջանի կազմում»,- նշում է հեղինակը և հավելում, որ Արցախ այցելելու առաջին օրը ներկա է գտնվել 39 հայ մանուկների մկրտությանը, որն անցկացվել է Դադիվանքում:

Նա փաստում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կատաղի կերպով պաշտպանում է իր տունը: «Մկրտության ժամանակ ես հանդիպեցի Արեգնազ և Անտոն Աբգարյաններին, որոնց երեք երեխաները ևս մկրտվեցին այդ օրը։ Նրանք փոքր ագարակ ունեն։ Բայց երբ ադրբեջանցիները հարձակվեցին ապրիլին, պարոն Աբգարյանը մեկնեց առաջնագիծ՝ որպես կամավոր։ «Ո՞վ պետք է պաշտպանի իմ երեխաներին և ընտանիքին, եթե ոչ՝ ես»։

Փաստ է, որ Ադրբեջանի միակ հետաքրքրությունն այս կռվում իր հպարտությունն է: Ադրբեջանն է, որ ունի նավթ, Լեռնային Ղարաբաղն ունի մացառ և նուռ: Սակայն հայերի համար սա գոյատևելու պայքար է: Դա մեր հայրենիքի մի մասի պահպանումն է: Այո, Հայոց ցեղասպանության ժամանակ մեզ էթնիկապես զտել են Վանից, Անատոլիայից և Կիլիկիայից, տեսականորեն ողջ Թուրքիայից՝ բացի Ստամբուլից: Մեր ցանկացած չորսից երեքը Առաջին աշխարհամարտի տարիներին համակարգված ոչնչացման է ենթարկվել: Հետևաբար Լեռնային Ղարաբաղը մեր գիծն է ավազի վրա: Սա է պատճառը, որ այս փոքր երկիրը միշտ ունի բավարար զինվորներ խրամատի համար»,- եզրափակում է Քրիս Բոհջալյանը:

Գերմանիան թույլատրել է ռազմական գործողությունները Հորմուզի նեղուցում․ Մերց Մի կողմից ուսանողական կյանքն են քաղաքականացնում, մյուս կողմից՝ քանդում են բուհական համակարգը․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանը` Վազգեն Սարգսյանի մասինՆարեկ Կարապետյանի ուղիղ եթերը այսօրվա քարոզարշավի մասինԿանն 2026. Շերոն Սթոունը, Դեմի Մուրը, Կարլա Բրունին և Ջորջինա Ռոդրիգեսը ներկա են գտնվել «Ֆյորդ» ֆիլմի պրեմիերային Գումար էին տվել հանրահավաքին մասնակցելու համար․ Արթիկի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) Նոր նշաձող՝ տարածաշրջանում. «Նոա» ՖԱ-ն ներկայացրեց նոր մարզաբազան և «Noah Park»-ը՝ ապագայի ֆուտբոլային ու սպորտային քաղաքը (տեսանյութ, լուսանկարներ) ՀԱՊԿ երկրները դեմ են արտահայտվել տիեզերքի ռազմականացմանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վեդիից․ ուղիղՊետք է անկեղծ ասեմ, որ վերջին շրջանում ազնիվ ու մարդկային ձևակերպումներ Բաքվում պահվող մեր գերիների մասին լսել եմ Գագիկ Ծառուկյանից երկու օր առաջ․ Տաթևիկ ՀայրապետյանԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում. բախվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը. կան վիրավորներ Կիսակառույց շինությունից 3 միլիոն դրամի գողություն կատարած տղամարդը ձերբակալվել է Շենգավիթում Ազգային երգ ու պար. ինչպես են Նարեկ Կարապետյանին դիմավորում ԱրարատումԻլոն Մասկը պարտվել է OpenAI-ի դեմ 180 միլիարդ դոլարի դատական ​​​​գործը Գնացեք ընտրության, էս մարդուն բոլորով ճամփենք. Նարեկ ԿարապետյանԴամասկոսի քրիստոնեական Բաբ Աշ-Շարքի թաղամասի շրջակայքում պայթյnւն է տեղի ունեցել. կա զnh և վիրավnրներ Փաշինյանի «իրական կողմը» Իրանի պատերազմն արդեն սկսել է ազդել ՀՀ տնտեսության վրաԵկեղեցու դեմ արշավը հասավ «Ֆրանսպրես»-ին Հայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՓնթի բեմադրությո՞ւն, թե՞ ահաբեկչության սպառնալիք Հայ կնոջ ձայնը չի ճնշվելու. ժամանակն է, որ հայ կանայք կանգնեն իրար կողքի. Գոհար ՂումաշյանՀենց Արարատի փեշերից է սկսվելու մեր երկրի վերածնունդըԻ՞նչ էին փնտրում գյումրեցի ուսանողները Քաջարանում Սա Սամվել Կարապետյանի կողմից արված բարեգործությունների ընդհամենը մեկ տոկոսն է․ Մենուա ՍողոմոնյանՀյուրընկալ գ. Սայաթ-Նովայում ենք. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալիս է Սամվել Կարապետյանի հետՀարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ. նախկին 10 միլիոն դրամի փոխարեն 30 միլիոն դրամ և ավելի ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ասուլիսն` ուղիղ Ուժեղ Հայաստանը մեր նպատակը չէ միայն․ դա մեր պարտավորությունն էՊետական համակարգն ազատագրելու ժամանակն է. Հրաչյա Ռոստոմյան Եվս մի գաղտնալսում է հանրայնացվել. Ուժեղ ՀայաստանԿարող եք դիմել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման կենտրոնական գրասենյակ՝ անհրաժեշտ իրավական աջակցություն ստանալու համար«Զարուհի Փոստանջյանը վազում հասնում էր բանտ, որ Նիկոլին փրկի հերթական անգամ «սպանվելուց»»․ Էդմոն ՄարուքյանԿարվախալը հուզիչ գրառումով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» Էս մարդու ժամանակը գնացել է. մեզ փոփոխություն է պետք. Նարեկ Կարապետյան«Զիջումների գործընթացը պետք է կասեցնել. Փաշինյանը պատրաստվում է միակողմանի զիջել ամեն ինչ». Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստանը» Մասիսում էՀերթական միֆը և նախընտրական եվրոպական օժանդակությունը Նիկոլ Փաշինյանին․ Նաիրի Սարգսյան Վաղվա Հայաստանը կառուցվում է հենց այսօր«Յունիսպորտ» ակումբը դուրս եկավ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի և Հայաստանի Բարձրագույն խմբի եզրափակիչներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնումԵթե ընտրեք Փաշինյանին՝ ադրբեջանցիները ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով են գալու. Նարեկ ԿարապետյանԱտելության էջը պետք է թողենք անցյալում, պետք է ունենանք փոփոխություններ. Արամ Վարդևանյան«Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ Երկրներ, որտեղ կարող ես ճամփորդել «անվճար»Հարսնացուն հարսանիքի ժամանակ ծեծել է մորըՈչ մի կախարդանք. ինչպե՞ս է խցանը մտնում շշի մեջ. «Փաստ»Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սոնա Մնացականյանին վրшերթի ենթարկած մայորի պատիժը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 մայիսի). Հայտարարվել է հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու նախաձեռնության մասին. «Փաստ»