Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արմեն Ռուստամյանը չի բացառում անակնկալները ՀՅԴ ցուցակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՅԴ-ն պատրաստվում է սեփական ուժերով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, սակայն նաև համակիրներին ընդլայնելու խնդիր ունի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք ցանկանում ենք ընտրություններին գնալ ավելի մեծ թիմով: Դրա համար հարկավոր է նաև համապատասխան աշխատանք անհատների, անձերի հետ, որովհետև նոր ընտրակարգն այդպիսի դաշտ է առաջացրել: Եվ ստիպված պետք է նաև այդ նորույթներին համապատասխան մարտավարություն որդեգրվի: Այդ առումով մենք լուրջ անելիքներ ունենք, որպեսզի գտնենք այն անձանց, ովքեր մեզ հետ միասին կարող են երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու գործում դերակատարներ լինել: Եթե կլինեն նման մարդիկ, նրանք առնվազն պետք է կիսեն մեր կուսակցության արժեհամակարգը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց պատգամավորը:

Նա հավելեց, որ ՀՅԴ-ն հայտնի է իր շատ հստակ գաղափարախոսությամբ, և որևէ մեկը չի կարող լինել իրենց հետ՝ չընդունելով այդ գաղափարախոսությունը: «Գաղափարախոսությունը պետք է ընդունի՝ ազատ լինելով կարգապահական մյուս պահանջներից»,- նշեց Ռուստամյանը:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Ազգային ժողովի պատգամավոր, նախկին ՀՅԴ-ական Ռուբիկ Հակոբյանը ցանկություն է հայտնել անդամակցել ՀՅԴ-ին, սակայն մերժում է ստացել՝ Ռուստամյանն ասաց, որ նման հարց Ռուբիկ Հակոբյանի հետ չեն քննարկել: «Հակոբյանի հետ, մնացածի հետ էլ, ովքեր ժամանակին եղել են ՀՅԴ-ում մենք ունենք նորմալ հարաբերություններ: Ի վերջո, նրանք ժամանակին կիսել են կուսակցության գաղափարախոսությունը, ընդունել են այն: Եթե նույնիսկ հիմա նրանք դուրս են կառույցից, միևնույնն է, նրանք այդ գաղափարախոսության կրողն են»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Հարցին, ՀՅԴ-ի ցուցակում կարո՞ղ են անակնկալներ լինել անհատների առումով, Ռուստամյանը պատասխանեց, որ անակնկալներ ցանկացած տեղ կարող են լինել: «Մենք աշխատում ենք այն տրամաբանությամբ, ովքեր կկիսեն մեր գաղափարախոսությունը, մեզ հետ կարող են ճանապարհ անցնել: Ընտրություններից առաջ ցանկացած կուսակցություն բացվում է՝ ընդլայնելու համար իր թիմը: Բայց մեր պարագայում այդ թիմը չի կարող ընդլայնվել առանց համապատասխան արժեհամակարգն ընդունելու: ՀՅԴ-ն պահպանելու է իր առանձնահատուկ գաղափարախոսությունը: Այդ գաղափարախոսությունը պետք է ընդունեն կամ կընդունեն: Եթե չեն ընդունում, ուրեմն մեզ հետ անելիք չունեն»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը:

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան