ԱՄՆ-ում ձերբակալել են դեռահասի` Հռոմի պապի դեմ մահափորձ նախապատրաստելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում ձերբակալվել է 15-ամյա մի դեռահաս՝ Հռոմի պապի դեմ մահափորձ նախապատրաստելու համար: Այս մասին հայտնում է ABC News-ը:
Լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ նա ձերբակալվել է դեռևս օգոստոսին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա: Նշվում է, որ դեռահասը պայթուցիկի պատրաստման ցուցումները տարածել է համացանցով: Նա մեղադրվել է նաև ահաբեկչական կազմակերպություններին նյութական աջակցություն ցույց տալու մեջ:
Հեռուստաալիքը նշում է, որ նրան այդպիսի գործողության է դրդել «Իսլամական պետության» քարոզչությունը:
Հայտնի է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ԱՄՆ պետք է այցելի սեպտեմբերի 22-ից 27-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



