Սիլվիո Բեռլուսկոնին հայտնվել Է հիվանդանոցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻտալիայի նախկին վարչապետ, «Հառա՛ջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին դեկտեմբերի 7-ին հոսպիտալացվել Է Միլանի San Raffaele հիվանդանոցում՝ «սրտի ռիթմի» հետ կապված խնդիրների պատճառով հետազոտվելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով askanews գործակալությանը:
Գործակալության տեղեկատվությամբ՝ 80-ամյա քաղաքական գործչի բուժող բժիշկ Ալբերտո Ձանգրիլոն հավաստիացրել Է, որ հետազոտությունն արդեն ավարտվում Է, եւ ամենամոտ ժամանակներս Բեռլուսկոնին դուրս կգրվի հիվանդանոցից:
Ընթացիկ տարվա հունիսին նախկին վարչապետն աորտայի փականի փոխարինման վիրահատության Է ենթարկվել: Վիրահատական միջամտությունից հետո բժիշկները քաղաքական գործչին խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքական կյանքից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



