Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հիմա չափազանց հեշտ է «տորնադոյով» իշխանությանը անհարմար իրավիճակի մեջ դնելը

ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եթե մեկ տարի առաջ Ստյոպա Սաֆարյանը մեծ քաղաքականություն վերադառնալու մասին չէր էլ մտածում, ապա ներկայում նման հնարավորություն դիտարկում է, սակայն իր վերադարձը չի կապում «Ժառանգություն» կուսակցության հետ:
 
«Այն դաշտում, որտեղ որ հայտնվել է «Ժառանգություն» կուսակցությունը, վստահ կարող եմ ասել, որ իրենց քաղաքական կապիտալը չի ավելացել: Բացի այդ, եթե կուսակցությունը մեկուկես տարի դառնում է սկզբում ԲՀԿ–ի սպասարկողը, հետո՝ «Հիմնադիր խորհրդարանի» օրակարգի սպասարկողը, ապա պետք է նայել, թե դրա արդյունքում «Ժառանգությունը» ինչ է ստեղծել: Եթե կուսակցությունը երկար ժամանակ իր սեփական օրակարգը չի իրացնում և այլ քաղաքական ուժերի օժանդակ կամ սպասարկող ուժի դերում է հանդես գալիս, այդ դեպքում կուսակցության շանսերն էլ պետք է բնականաբար փոխվեն»,– ասում է Ս. Սաֆարյանը:
 
Քաղաքագետի կարծիքով՝ ներկայում ըննդիմադիր ուժերի միավորման համար հրաշալի շրջան է, քանի որ ՀՀԿ–ի ներքին ու արտաքին քաղաքական բոլոր նախագծերը տապալվել են: Եվ այսպիսի պայմաններում եթե ընդդիմությունը ճիշտ քաղաքականություն վարի, ապա իշխանության հասնելու շանսերը կարող են աննախադեպ բարձր լինել: Ս. Սաֆարյանի դիտարկմամբ՝ բոլոր ուժային կենտրոնների հետ համահավասար հարաբերություններ կառուցելը պետք է լինի ընդդիմադիր քաղաքական ուժերի օրակարգային հարցը, և ոչ թե՝ այս կամ այն ուժային կենտրոնի հետ վասալային հարաբերություններ ստեղծելը: Իսկ այն, որ այս մեկ տարվա ընթացքում ընդդիմությանը չի հաջողվել միավորվել, ապա դա դեռ չի նշանակում, որ խորհրդարանական ընտրություններից առաջ նույնպես նրանց չի հաջողվի միավորվել:
 
«Դաշտն իդեալական է, իսկ ընտրազանգվածը սպասում է նոր քաղաքական խոսքի և, որպես քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ, նման իրավիճակներում չափազանց հեշտ է «տորնադո» անելը, որը շատ անհարմար իրավիճակի մեջ կարող է դնել իշխանությանը»,– ասում է Ս. Մաֆարյանը:
 
Իսկ ունե՞նք արդյոք «տորնադո» առաջացնելուն պատրաստ ընդդիմադիր ուժեր՝ հարցին Ս. Սաֆարյանն ասաց, որ խնդիրն այստեղ ասելիքը ճիշտ ձևակեպելու մեջ է, իսկ ընդդիմադիր ուժերը հասարակությանը դեռևս չեն ներկայացել որպես այլընտրանք առաջարկող ուժեր: Փոխարենը, ընդամենը եղել են իշխանության օրակարգի արձագանքողներ: Եվ այս պայմաններում ո՞ր ուժի հետ կնախընտրի համագործակցել հարցին նա պատասխանեց. «Եթե անգամ նման որոշում կայացնեմ, ապա դա կլինի լայն ընդդիմադիր դաշինքի տեսքով և այս կտրվածքով կարող եմ դիտարկել այն լայն համագործակցությունը, որը պետք է լինի արժեքային գաղափարախոսության դաշտում»:
 
Արմինե Գրիգորյան
 
25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդով