Ռուբիկ Հակոբյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց, որ հարվածել է լրագրողին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն անդրադարձ է կատարել իր և լրագրող Վահե Մակարյանի միջև ծագած միջադեպին՝ չհերքելով և չհաստատելով, որ հարվածել է Վահեին:

«Նորմալ հարցազրույց էր ընթանում, երբ մուտք գործեց և սկսեց նույն հարցը մի քանի անգամ տալ: Լրագրողի հարց տալն իր իրավունքն է, չպատասխանելը կամ ցանկացած պատասխան տալն էլ քաղաքական գործչի, քաղաքացու իրավունքն է»,-նշեց Ռ. Հակոբյանը: Հակոբյանի խոսքով՝ Վահե Մակարյանն ասաց, որ պատգամավորն էթիկայի կանոններ է խախտում: «Ես հասկացա, որ նա խուլիգան է, ոչ թե ժուռնալիստ, երբ ինձ ասաց՝ ես Ձեզ կդաստիարակեմ»,- նշեց Ռուբիկ Հակոբյանը:
Ըստ պարոն Հակոբյանի՝ լրագրողը կարող է օրենքի սահմաններում ճշտել այդ հարցը:
Լևոն Փանոսյան
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



