Ապացուցել եմ, որ բարձր մակարդակի ֆուտբոլիստ եմ. Մխիթարյան
ՍՊՈՐՏՖուտբոի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը «Զարյա»-ի հետ խաղից առաջ մասնակցել է նախախաղային մամուլի ասուլիսին և պատասխանել լրագրողների հարցերին:
«Լավ հիշողություններ ունեմ Օդեսայի հետ կապված, քանի որ նախորդ անգամ «Շախտյոր»-ի կազմում դարձա հեթ-տրկի հեղինակ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը խոսելով առաջիկա խաղի մասին` շեշտել է, որ «կարմիր սատանաններին» բարդ խաղ է սպասվում: «Մոուրինյոյի հետ շատ ենք խոսել և նա ինձ բացատրել է, թե ինչ է հարկավոր: Փորձում եմ դրական մտածել և տարբեր պահերի ապացուցել եմ, որ բարձր մակարդակի ֆուտբոլիստ եմ»,-եզրափակել է Մխիթարյանը:
Եվրոպայի լիգայի շրջանակներում «Զարյա»-«Մանչեստեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



