«Բանանցը» երկու արտասահմանյան հավաք կանցկացնի
ՍՊՈՐՏ2016/17 մրցաշրջանի երկրորդ հատվածին պատրաստվելու ընթացքում Երևանի «Բանանցը» կանցկացնի երկու արտասահմանյան հավաք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին հավաքը «Բանանց»-ը կանցկացնի հունվարի 27-ից փետրվարի 5-ը: Նովոռոսիյսկից ոչ հեռու՝ Աբրաու-Դյուրսո կղզու ափին գտնվող «Футбольный мир» սպորտային բազայում:
Երկրորդ հավաքը տեղի է ունենալու փետրվարի 11-20-ը՝ Անթալիայում: Այստեղ փետրվարի 12-ին տեղի է ունենալու ընկերական հանդիպում Հայաստանի և Ուզբեկստանի հավաքականների միջև, որին մասնակցելու են հիմնականում Հայաստանի առաջնությունից հրավիրված ֆուտբոլիստներ:
Ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում վերսկսվելու է 2017 թվականի մարտի 5-ին, «Բանանց» - «Ալաշկերտ» խաղով:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



