Անչափ հուզիչ պահ էր. Արեւիկ Ալավերդյանը՝ մայրանալու եւ փոքրիկի անվան ընտրության մասին
ՖՈՏՈԴեկտեմբերի 7-ին լույս աշխարհ է եկել երգչուհի Արեւիկ Ալավերդյանի առաջնեկը: Արեւիկն ամուսնուն՝ Հայկոյին, պարգեւել է որդի, որին ծնողներն անվանել են Դավիթ: Անվան ընտրության, իր եւ փոքրիկիի ինքնազգացողության եւ մայրության բերկրանքի մասին երգչուհին պատմել է NEWS.am STYLE-ին:
«Ես եւ փոքրիկս մեզ շատ լավ ենք զգում: Փառք Աստծո՝ ամեն ինչ բարեհաջող է անցել եւ շատ առողջ զավակ եմ լույս աշխարհ բերել»,-նշեց երջանիկ մայրիկն՝ ավելացնելով, որ թե ինքը, թե ամուսինն անասելի հուզված են.
«Անբացատրելի էմոցիաներ ունենք: Երբ առաջին անգամ տեսանք մեր փոքրիկին, չկրկնվող մի զգացում ապրեցինք, անչափ հուզիչ պահ էր»:
Ծնողները որդուն չեն անվանել որեւէ մեկի պատվին.
«Կարծում եմ՝ շատ լավ է հնչում՝ Դավիթ Շահբազյան Այս անվան ընտրությունն իմ եւ ամուսնուս համատեղ որոշումն էր»,-ավելացրեց Արեւիկը:
NEWS.am STYLE-ը շնորհավորում է նորաթուխ մայրիկին՝ փոքրիկին մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:
Սյունե Առաքելյան
Աղբյուրը՝ NEWS.am STYLE