Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Միհրան Ծառուկյանի «կռիվը» Շուշաննա Թովմասյանի և «սերը» Արփի Գաբրիելյանի հետ. ի՞նչ դասեր է քաղել երգիչը

ԼԱՅՖ

Աստղային կյանք

Երգիչ Միհրան Ծառուկյանի անձնական կյանքը միշտ եղել է քննարկման կիզակետում։ Լիլիթ Հովհաննիսյան, Մերի Մակարյան, Շուշաննա Թովմասյան, հիմա էլ Արփի Գաբրիելյան. սրանք հանրությանը հայտնի այն կանայք են, ում հետ լսարանը կապել է Միհրանի անունը։ Նշվածներից ում հետ է Միհրանն իրապես կապ ունեցել, ում հետ՝ ոչ, հարցի այլ կողմն է. այսօր կանդրադառնամ նրանցից երկուսին՝  Շուշաննային և Արփիին, կամ ինչպես Միհրանը ձախողեց «Դժվար ապրուստի» բերած հաջողությունն ու ինչպես է հիմա սխալների ուղղում անում։

Փառքի հասնելուց հետո Միհրանը մի շարք սխալներ թույլ տվեց PR տեսանկյունից, ինչի արդյունքում նրա «աստղը» շատ արագ մարեց։ Միհրանին կարելի է դասել այն երգիչների շարքին, ովքեր, հասնելով փառքի, կարծում են, որ այն հարատև է լինելու և չեն աշխատում այն պահելու ուղղությամբ: Հայտնիներն ընդունեն, թե՝ ոչ, PR-ը շատ կարևոր է, և հանրային մարդու դեպքում ոչ թե PR-ով զբաղվելն է ամոթ, այլ չզբաղվելը։

Երբ Միհրանի նկատմամբ հետաքրքրությունն աճեց, նա որոշեց, որ պետք է լինի սրտակերի կարգավիճակում և չնկատեց, որ հասարակությունն իրեն սիրում է Շուշաննա Թովմասյանի կողքին՝ իր կերպարի մեջ։ Երգչի նկատմամբ լսարանի ուշադրությունը շատ էր մեծացել «Դժվար ապրուստից» հետո, և որքան էլ Միհրանը հերքի այս փաստը, իրեն ընկալում էին որպես «Դժվար ապրուստի» Գոռ, ոչ թե երգիչ Միհրան Ծառուկյան։ Սերիալի ընթացքում և նույնիսկ դրանից հետո թեժ քննարկումներ կային, թե գլխավոր հերոսներ Միհրան Ծառուկյանն ու Շուշաննա Թովմասյանը սիրավեպ ունեն։ Անգամ այն հանգամանքը, որ նրանք քանիցս հերքել էին այդ լուրերը, որևէ ազդեցություն չէր ունենում: Հասարակությունը համառորեն պնդում էր, որ Միհրանն ու Շուշաննան գաղտնի սիրավեպ ունեն: Իրականում հերոսների միջև ոչ միայն անձնական կապ չկար, այլև նրանց հարաբերությունները բավականին լարված էին, և Միհրանը հարցազրույցներում այնպիսի արհամարհանքով էր խոսել Շուշաննայի մասին, որ հետո ստիպված էր եղել «մեղքերի թողություն» անել։

Ինչ խոսք, Միհրանը կարող էր հերքել իր և խաղընկերուհու սիրային կապը, սակայն պետք չէր ի ցույց դնել, որ ինքն ու Շուշաննան երբեմն նույնիսկ չեն բարևում իրար, նկարահանման հրապարակում մթնոլորտը, մեղմ ասած, լարված է, նաև պետք չէր հրաժարվել գործնական շփումներից։ Եթե Շուշաննան առերևույթ պարբերաբար ցույց էր տալիս իր դրական վերաբերմունքը գործընկերոջ հանդեպ, Միհրանը երբեմն կարող էր նույնիսկ կոպիտ լինել։ Երբ դերասանուհին ֆեյսբուքյան իր էջում նոր ալբոմ բացեց, որտեղ տեղադրեց «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ արված լուսանկարները, որտեղ ինքն ու Միհրանը՝ որպես Էլեն և Գոռ, բավականին մտերմիկ միջավայրում էին, խոսակցությունների նոր ալիք բարձրացավ։ Շուշաննան ասաց, որ այդ լուսանկարները տեղադրել է համապատասխան ալբոմում՝ ի նշան շնորհակալության իր երկրպագուներին, ովքեր պատրաստել են այդ լուսանկարներն ու տարածել ֆան-էջերով: Նրա քայլին հաջորդեց Միհրան Ծառուկյանի հարցազրույցը, որում նա ասել էր, թե չի հասկանում՝ ինչու է Շուշաննան տեղադրել այդ նկարները։ Երգիչը նաև ասել էր, որ իր և Շուշաննայի միջև կապ չկա և չի կարող լինել: Միհրանի այս հայտարարությունը բացասական ընկալվեց երկրպագուների կողմից, և նա ստիպված եղավ բացատրություն գրել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ դա չի ասել որևէ բացասական կամ հետին մտքով:

Միհրանը հրաժարվում էր իրեն և Շուշաննային առաջարկվող համատեղ ֆոտոշարքերից, նախագծերից, որպեսզի պահեր սրտակերի համբավը և չէր հասկանում, որ տվյալ պահին ինքը հետաքրքիր էր հենց անձնական կապի ինտրիգով։ Արդյունքում եղավ ճիշտ հակառակը. երկրպագուների զգալի մասը հիասթափվեց նրա պահվածքից, նրա քայլերը որակեց ոչ տղամարդավայել և երես թեքեց նրանից։

Միհրանին բախտը կրկին ժպտաց, երբ նա սկսեց նկարահանվել «Ֆուլ հաուս» նախագծում։ Այն բարձր ռեյթինգ ունեցավ, Միհրանն էլ սիրվեց նոր կերպարում։ Հիմա էլ պարբերաբար խոսակցություններ են պտտվում, որ Միհրանն ընկերություն է անում խաղընկերուհու՝ Արփի Գաբրիելյանի հետ, ում հետ «Ֆուլ հաուսի» այս եթերաշրջանում զարգանալու է նրա սիրային գիծը։ Հաշվի առնելով, թե լսարանն ինչքան ինքնասածի է և համոզված իր պնդումներում՝ ենթադրում եմ, որ այս անգամ էլ են խոսակցությունները պարբերաբար շարունակվելու, թեև Միհրանն ու Արփին արդեն հերքել են միասին լինելու մասին լուրերը։

Այս անգամ Միհրանը, կարծես թե, դասեր է քաղել միայնակ սրտակեր լինելու անհաջող փորձից ու այժմ չի հրաժարվում էքսպերիմենտներ անել Արփիի հետ։ Եթե Շուշաննայի հետ նա կռիվ էր տալիս, Արփիի հետ «սեր» է խաղում։ Երգիչը չի հրաժարվել «Ֆուլ հաուսից» դուրս էլ համագործակցել Արփիի հետ և զուգերգ կատարել խաղընկերուհու հետ, ավելին՝ տեսահոլովակում նրանք ներկայանալու են որպես ամուսնական զույգ, համացանցն էլ արդեն ողողվել է նրանց «հարսանիքի» մասին հրապարակումներով։ Արփիի հետ ավելի բարվոք հարաբերություննե՞րն են պատճառը, թե՞ Միհրանն իսկապես հասկացել է, որ երբեմն պետք է երկրպագուների սրտով գնալ, երբեմն ինտրիգ ստեղծել, երբեմն էլ քննարկումների տեղիք տալ, սակայն փաստն այն է, որ այս անգամ ստեղծված իրավիճակը երգիչը հօգուտ իր վարկանիշի է օգտագործում, համենայն դեպս՝ առայժմ։

Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը