Դեկտեմբերի 26-ին հաստատվելու Է ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել Է, որ ԵԱՏՄ-ի երկրների Բարձրագույն տնտեսական խորհրդի դեկտեմբերի 26-ի նիստում պետք Է հաստատվի Մաքսային օրենսգիրքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Փաստաթղթի նախագիծը երկրների կառավարությունների ղեկավարների կողմից հավանության Է արժանացել նոյեմբերին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում:
«Մենք ձեզ դեկտեմբերի 26-ին սպասում ենք Սանկտ Պետերբուրգում: Հաստատվելու Է նոր Մաքսային օրենսգիրքը, ինչը նույնպես կարեւոր ուղենիշ Է միասնական տնտեսական տարածքի ձեւավորման ճանապարհին»,-ասել Է Պուտինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ կայացած հանդիպմանը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



