Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կանգառի հարցը կարելի է կիսով չափ լուծված համարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքի Խանջյան փողոցի` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հարևանությամբ տեղակայված կանգառի նշանը, որքան էլ որ զարմանալի է, ամենևին էլ չի «օգնում», որ քաղաքային տրանսպորտը այնտեղ նորմալ կայանում կատարի: Խնդիրն այն է, որ չգիտես ինչու այն հիմնականում ծառայում է որպես մասնավոր մեքենաների կայանատեղի: Կանգառի նշանի հարակից հատվածում՝ փողոցի վրա, օրեր առաջ չկար նաև քաղաքային տրանսպորտի կանգառի մասին «ավետող» որևէ գծանշում: 

Ի դեպ, նման պատկեր էր նաև մայրաքաղաքի Ամիրյան փողոցի՝ Մաշտոց փողոցից դեպի Հանրապետության հրապարակ հատվածում, երբ կանգառի նշանը մի տեղում էր, իսկ քաղաքային տրանսպորտն այլ վայրում էր կանգառ կատարում: 

Այդ անհամապատասխանության հարցը շտկվեց, Orer.am կայքում այդ մասին բարձրացնելուց հետո, բայց Խանջյան փողոցի կանգառի հարցը դեռևս շարունակում է օրակարգային մնալ:

Խնդիրը հրատապ է, քանի որ այս պայմաններում, երկրորդ շարքում ստիպված կանգառ կատարելու պատճառով կարող է վթարային իրավիճակ ստեղծել քաղաքային տրանսպորտի համար: Հարցի մասին պարզաբանում ստանալու համար «Փաստը» դիմել էր Երևանի քաղաքապետարանին:

Մեր հարցմանն ի պատասխան Երևանի տրանսպորտի վարչությունից տեղեկացրեցին, որ վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերը նշված հասարակական տրանսպորտի կանգառը կահավորված է համապատասխան ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներով, մասնավորապես՝ «Ավտոբուսի և (կամ) տրոլեյբուսի կանգառի տեղ» ճանապարհային նշանով և գծանշումով։

Միաժամանակ վարչությունից հայտնում են, որ առաջարկվել է ՀՀ ճանապարհային ոստիկանությանը, շրջիկ կարգախմբերի միջոցով իրականացնել հսկողություն, ազատելով կանգառը այլ տրանսպորտային միջոցներից, ինչպես նաև հնարավորության դեպքում՝ առաջիկայում տեսախցիկների միջոցով կազմակերպել մշտական հսկողություն։
Քաղաքապետարանի պատասխանից հետո տեղում պարզեցինք, որ գծանշման ընդամենը մի մասն է արված, իսկ դեղինով կանգառի հատվածի առանձնացում չկա: Ու չնայած, որ կանգառը դեռևս շարունակում է ծառայել ավելի շատ որպես մասնավոր մեքենաների կայանատեղի, քան քաղաքային տրանսպորտի կանգառ, բայց այնուամենայնիվ հույս կա, որ առաջիկայում թե՛ մնացած գծանշումը և թե՛ կանգառի ազատագրման աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն ու քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառը վերջապես կսկսի ծառայել իր բուն նպատակին:

Արմինե Գրիգորյան

Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր