ԼՂ հիմնահարցի կարգավորման բանալին՝ ըստ Լավրովի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալը բոլոր բարդ հակամարտությունների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին է։ Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ-ի կայքը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը Սերգեյ Լավրովը Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստին։
Նրա խոսքով՝ հակամարտությունները պետք է կարգավորվեն գործող ձևաչափերի շրջանակներում՝ բոլոր կողմերի շահերի հավասարակշռությունը պահպանելու պայմանով։
«Նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալը բոլոր բարդ հակամարտությունների, այդ թվում` Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանալին է»,- ասել է Լավրովը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



