Զոքանչը 3-րդ հարկից մոմակալը նետել է նախկին փեսայի ավտոմեքենայի վրա. նրան մեղադրանք է առաջադրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտաշատի բնակչուհի Գայանե Գասպարյանը մեղադրվում է նախկին փեսայի ավտոմեքենան դիտավորյալ վնասելու մեջ:
Ըստ մեղադրական եզրակացության` հոկտեմբերի 8-ին Գայանե Գասպարյանը դստեր նախկին ամուսնու գույքը վնասելու դիտավորությամբ 3-րդ հարկում գտնվող բնակարանի պատշգամբից պլաստմասե մոմակալով հարվածել է նրան պատկանող մեքենային: Գայանե Գասպարյանը նախկին փեսային պատճառել է 60 հազար դրամ ընդհանուր արժողության գույքային վնաս:
Զոքանչին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



