Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հարուստ ու համեստ կայազորային դատախազները. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է հայաստանյան իրականության մեջ կան այնպիսի դատախազներ, որոնք կամ բավական համեստ միջոցների տեր մարդիկ են, կամ էլ՝ մեծ հմտությամբ այդպես են իրենց ներկայացնում: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մի հարթակ է, որը թույլ է տալիս ցանկացած քաղաքացու տեսնել, թե ինչ հնարավորությունների տեր մարդիկ են մեր պաշտոնյաները: Այս անգամ «Փաստը» որոշել է անդրադառնալ Հայաստանի կայազորների զինվորական դատախազների ունեցվածքների ուսումնասիրությանը: Սրանց մեջ կան այնպիսիք, ովքեր դեմ չեն կողքից եկամուտ ունենալու գաղափարին և մեծ թվերի հասնող փոխառություններ են հանձնում:
Այդպիսին է Սևանի կայազորի դատախազ Գարիկ Հայրապետյանը, ով հայտարարագրել է մեկ անավարտ (կիսակառույց) շինություն և 21 միլիոն 607 հազար դրամի չափով փոխառություններ: Վերջինս ժամանակն իզուր չի վատնել և իր ունեցած գումարները դրել է շրջանառության մեջ՝ դրանից օգուտ ունենալու նպատակով: Նրա դրամական միջոցներն էլ կազմել են 300 հազար դրամ և 15500 ԱՄՆ դոլար, իսկ տարեկան եկամուտներն էլ՝ 16 միլիոն 892 հազար դրամ: 
Մեծ կարողությունների տեր դատախազներից է նաև Գորիսի կայազորի դատախազ Մարգար Բաղդասարյանը, ով նախորդ տարի վաճառել է իր 33 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարանը՝ փոխարենը գնելով ավելի թանկ՝ 50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարան: Ըստ հայտարարագրի՝ նա վաճառել է նաև 4 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ իր «MERCEDES–BENZ S 320» մակնիշի ավտոմեքենան: Իր դրամական միջոցները կազմել են 18 միլիոն դրամ, իսկ եկամուտներն էլ՝ 9 միլիոն 953 հազար դրամ:
«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է վարում նաև Լոռու մարզի կայազորի զինվորական դատախազ Արթուր Զաքարյանը, ով 14 միլիոն 200 հազար դրամ ունի իր հաշվին և 6 միլիոն 855 հազար դրամ էլ եկամուտ: 
Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ Ստեփան Մանուշակյանը թեև հայտարարագրած ավտոմեքենա չունի, բայց դրա փոխարեն մեկ առանձնատուն և երեք հողամաս ունի: Բացի այդ, իր դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 15 միլիոն 400 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 8 միլիոն 545 հազար դրամ:
Թիվ 1 կայազորի զինվորական դատախազ Նիկոլայ Գաբրիելյանն ունի 7 միլիոն դրամ և 6 միլիոն 715 հազար դրամ եկամուտ: 
Դրանից բացի, նա վարում է ամերիկյան «INFINITI I 30» մակնիշի ավտոմեքենա:
Համեմատաբար համեստ միջոցների տեր դատախազներ են Երևանի կայազորի դատախազ նշանակված Արման Ասլանյանը, թիվ 2 կայազորի զինվորական դատախազ Արայիկ Պետրոսյանն ու թիվ 3 կայազորի զինվորական դատախազ Կարեն Աղաբեկյանը: Երևանի կայազորի զինվորական դատախազը հայտարարագրել է ընդամենը 2 միլիոն 500 հազար դրամ և մեկ բնակարան, Արայիկ Պետրոսյանը՝ 2 միլիոն դրամ գումար և 6 միլիոն 597 հազար դրամ եկամուտ, ինչպես նաև «OPEL ASTRA GL 1.4I» մակնիշի ավտոմեքենա: Իսկ Աղաբեկյանն էլ հայտարարագրել է մեկ բնակարան, 6 միլիոն դրամ դրամական միջոցներ և 6 միլիոն 114 հազար դրամ էլ եկամուտ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Տարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա Կոստանյան