Երեւանում զինված անձը հարձակվել է տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից, որտեղից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 9:11-ի սահմանում: Այս պահին ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Ըստ shamshyan.com-ի՝ ՀԱԹ թաղամասի Անդրանիկ փողոցում գործող խանութներից մեկում տեղակայված տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա առավոտյան ժամը 9-ի սահմանում դիմակավորված անձը զենքը պահելով ՝ նրանից գումար է պահանջել: Դիմակավորված անձը կրակոցներ է արձակել խանութում, սակայն, գործը ավարտին չհասցնելով՝ դիմել է փախուստի: Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



