Ռուսաստանի հարավում ավելի քան 200 հազար մարդ առանց լույսի է մնացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդիգեայում, Կալմիկիայում, Կրասնոդարի երկրամասում եւ Ռոստովի մարզում ավելի քան 204 հազար մարդ առանց լույսի Է մնացել թաց ձյունով ուղեկցվող սաստիկ քամու պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության հարավային տարածաշրջանային կենտրոնում:
«Մոսկվայի ժամանակով ժամը 8.00-ի տվյալներով՝ Ռուսաստանի հարավում ԷլեկտրաԷներգիայի անջատումներ են արձանագրվել չորս սուբյեկտներում. Ադիգեա, Կալմիկիա, Կրասնոդարի երկրամաս եւ Ռոստովի մարզ: Ընդամենն անջատման գոտու մեջ Է հայտնվել 33 մունիցիպալ կազմավորումներից 277 բնակավայր»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Անջատումների մեծ մասը բաժին Է ընկել Ռոստովի մարզին, որտեղ առանց լույսի Է մնացել ավելի քան 180 հազար մարդ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



