Վեց ոստիկան է զոհվել Կահիրեում իրականացված պայթյունի հետեւանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎեց ոստիկան Է զոհվել Եգիպտոսի մայրաքաղաքի հսկիչ անցակետում իրականացված պայթյունի հետեւանքով: Հաղորդվում Է նաեւ չորս խաղաղ բնակիչների վիրավորվելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Պայթյունը որոտացել Է ալ Հարամ փողոցում, որը Կահիրեից տանում Է դեպի Գիզայի բուրգերի համալիր:
Նախնական տեղեկատվության համաձայն՝ ռումբը տեղադրված Է եղել աղբարկղում:
Միջադեպի վայրը շրջափակված Է ոստիկաններով:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



