Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տղամարդկանց 6 տեսակ, որոնց հետ հեշտ չէ շփվելը

ԼԱՅՖ

Հաճախ, մեծ տեղ տալով բնավորության դրական գծերի, կանայք հայտնվում են այնպիսի տղամարդու կողքին, ով գուցե լավ մարդ է, բայց շփվելու ժամանակ բնավորության բազմաթիվ գծեր է ցուցաբերում, որոնք լարվածության մեջ են պահում հատկապես կանանց: Եվ այսպես, զգուշացեք տղամարդկանցից, ովքեր

1. Ֆիզիկ են: Այո, այս մասնագիտության տեր տղամարդը շարունակ պատմելու է Ձեզ սև տարածությունների, ինչ-որ թեորեմաների ու դրանց բարդագույն ապացուցման մասին' մոռանալով, որ Դուք, ասենք, մանկապարտեզի դայակ եք: Այսպիսի տղամարդկանց հետ հարաբերվելու երկու տարբերակ կա: Եթե նա Ձեզ համար թանկ չէ, սկսեք անիմաստ ծիծաղել նրա խոսքի ընթացքում ու հիմարագույն հարցեր տալ. հավատացեք' նա չի ցանկանա խոսել «հիմարիկի ներկայությամբ»: Եթե նա կարևոր է Ձեզ համար, ստիպված եք լինելու մի քանի «խելոք գրքեր» կարդալ ճշգրիտ գիտությունների մասին:

2. Լիրիկ են: Կան այնքան «մեղմ հոգու տեր տղամարդիկ», ովքեր ողջ կյանքը նվիրել են գրականությանը և նրանց ամեն երկրորդ խոսքը այս կամ այն բանաստեղծությունից մի հատված է: Այսպիսի տղամարդկանց հետ հարաբերվելու երկու տարբերակ կա: Եթե նա Ձեզ համար թանկ չէ, ասեք, որ ինքն ահավոր է գրում, իսկ այն բանաստեղծներին, որոնց շարունակ ցիտում է, Դուք չեք էլ ճանաչում: Եթե նա կարևոր է Ձեզ համար, սկսեք գրական գիտելիքներ հավաքել, գովեք նրա ստեղծագործությունները, փորձեք այլ ընդհանուր թեմաներ գտնել խոսակցության համար:

3. Փիլիսոփա են: Նա ողջ օրը կկիսվի Ձեզ հետ աշխարհի ստեղծման ու մարդու դերի մասին իր մտքերով: Եթե «պարոն փիլիսոփան» Ձեզ համար թանկ չէ, լավագույն միջոցը նրա հետ հարաբերությունները խզելն է, քանի որ ինչից էլ խոսք բացեք, նա ամեն ինչ տանելու է երկրագնդի մոտալուտ վախճանին: Եթե նա, այնուամենայնիվ, պետք է Ձեզ, ապա ընդհանուր գործ գտեք, օրինակ, խնդրեք նրան Ձեր փոխարեն ռեֆերատ գրել:

4. Էքսցենտրիկ են: Նա կարող է քննարկել Ձեզ հետ ինքնասպանություն գործելու անցավ տարբերակները կամ ստիպել Ձեզ հիանալ մի նկարով, որ իրենից ներկայացնում է հասարակ խզբզոց: Էքսցենտրիկներից ավելի լավ է հեռու մնալ, հատկապես որ նրանք տարօրինակություն են սիրում ամեն ինչում, անգամ, անկողնում: Իսկ եթե Դուք էլ ունեք հակվածություն տարօրինակությունների. ինչու՞ ոչ' կարող եք նաև փորձել հարաբերություններ կառուցել հենց նրա հետ:

5. Հոգեբան են: Նրա համար Դուք թափանցիկ եք: Նա ոչ միայն գիտի' ինչ եք մտածում, այլև' ինչ եք անելու հաջորդ պահին: Բայց ահավորն այն է, որ նա բարձրաձայն է մտորում Ձեր մասին: Ամեն դեպքում, եթե չեք ուզում լքել նրան, փորձեք ինքներդ վերլուծել «պարոն հոգեբանին»: Դրա համար մեծ հմտոթյուններ պետք չեն. բավական է զրուցել մեկ այլ ծանոթ մասնագետի հետ:

6. Պրիմիտիվ են: Դուք նրանից անընդհատ պիտի լսեք հիմար պատմություններ այն մասին, թե ինչի վրա էին իրենք ընկերներով այդքան երկար ծիծաղում: Եթե նման մարդը Ձեզ համար չէ, ապա պարզ ասեք նրան այդ մասին, քանի որ մեղմ ակնարկը նա վստահաբար չի հասկանա: Բայց այս գծով «օժտված» տղամարդկանց մի զգալի մասը բավական դրական է այլ հարցերում: Նրա հետ երջանիկ լինելու համար Դուք ընդամենը պիտի տանեք այդ «պրիմիտիվիզմը»:

 

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ