Դեկտեմբերի 10-ից Հյուսիսային պողոտայում կբացվի Ամանորի և Սուրբծննդյան տոնավաճառ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 10-ին՝ ժամը 17։00-ին, Հյուսիսային պողոտայում տեղի կունենա Ամանորի եւ Սուրբծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը: Ինչպես այսօր տեղեկացրել են Երեւանի քաղաքապետարանից, արդեն 5-րդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանի եւ «Պասկալ եւ Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ կազմակերպվող տոնավաճառը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է:
Մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում հատուկ պատրաստված ինքնատիպ 32 տաղավար-տնակներում ներկայացվում են Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր եւ հուշանվերներ, քաղցրավենիք։
Տոնավաճառը կգործի մինչեւ 2017 թվականի հունվարի 6-ը, ամեն օր՝ժամը 13։00-ից 22։00-ն:
Ի դեպ, այս տարի տոնավաճառի բացման պատիվը վերապահված է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



