Սոչիում կկանգնեցվի Նիկիտա Սիմոնյանի արձանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍոչիում 2018 թվականի աշխարհի առաջնությունից առաջ «Ֆիշտ» մարզադաշտի առջեւ կկանգնեցվի Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, խորհրդային հայտնի ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի արձանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Սիմոնյանը:
«Բոլորը կհարցնեն, թե ինչու Է Սոչիում հայտնվել Նիկիտա Պավելի Սիմոնյանը, չԷ որ նա ապրել Է Սուխումում: Բայց ես ծնվել եմ Արմավիրում եւ այս տարվա մարտին դարձել եմ քաղաքի պատվավոր քաղաքացի: Այդ պատճառով Է Կրասնոդարի երկրամասի մարզական կոմիտեն առաջարկել իմ թեկնածությունը»,- ասել Է նա:
2018 թվականի աշխարհի առաջնության մրցախաղերը տեղի կունենան Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Մրցաշարը կկայանա 2018 թվականի հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 15-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



