ԱՄՆ-ն այլեւս պատրաստ չէ ապահովելու Եվրոպայի անվտանգությունը. Ժան Կլոդ Յունկեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունը պետք Է հույսը սեփական հնարավորությունների վրա դնի Եվրոպայում անվտանգությունն ապահովելու հարցում, ԱՄՆ-ը դրան այլեւս պատրաստ չԷ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
«Ես կարծում եմ, որ մենք ինքներս պետք Է հոգ տանենք մեր սեփական անվտանգության մասին, քանի որ, անկախ (ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ) Թրամփի եւ նրա գործընկերների դիրքորոշումից, ԱՄՆ-ն այլեւս պատրաստ չԷ ապահովելու Եվրոպայի անվտանգությունը: Այդ պատճառով մենք պետք Է ինքներս դրանով զբաղվենք»,-ասել Է Յունկերը՝ ելույթ ունենալով Մաաստրիխում:
Նրա ելույթը հեռարձակել Է Եվրահանձնաժողովի տեսածառայությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



