Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բանկերը շարունակում են մոլորեցնել սպառողներին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բանկերն իրենց կողմից հայտարարված տոկոսադրույքից բացի հաճախորդներից սպասարկման վարձի տեսքով հավելյալ գումար են գանձում: Եվ դա գումարվելով հայտարարված տոկոսադրույքին բավականին մեծացնում է բանկին վերադարձվող գումարի չափը: Ու թեև հասարակական ընկալումն այնպիսին է, որ այդ «սպասարկման վարձ» ասվածն այնքան էլ մեծ գումար չէ, սակայն պարզվում է, որ արդյունքում բանկի տոկոսադրույքը քողարկված կերպով բավականին աճում է:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Past.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբ սովորաբար խանութները հայտարարում են 0% կանխավճարով և 0% տոկոսադրույքով ապառիկ ապրանք վաճառելու մասին, սպառողին չեն տեղեկացնում, որ ամսական բանկին մաս–մաս գումար վճարելուց բացի վճարում են նաև բանկի սպասարկման գումարը, որը ավելանալով ապրանքի գնին բավականին թանկացնում է վաճառվող ապրանքի արժեքը:

«Առանձին դեպքերում բանկի սպասարկման գումարը շատ մեծ գումար է կազմում: Այսինքն սպասարկման գումարը ավելանալով ապրանքի գնին, ստացվում է, որ սպառողը տվյալ ապրանքը 15%–ով ավելի թանկ գնով է ձեռք բերում»,– ասում է Բ. Պիպոյանը:

Կազմակերպության նախագահի տեղեկացմամբ բանկի սպասարկման գումարը հաշվարկվում է ապրանքի մայր գումարի 0,75–ից մինչև 0,95%–ի չափով, որը մինչև ապառիկի ժամկետի ավարտը ամեն ամիս վճարում է սպառողը: Օրինակ՝ 400 հազար դրամանոց ապրանքը 0% կանխավճարով և 0% տոկոսադրույքով ապառիկ ձեռք բերելու դեպքում սպառողը որպես սպասարկման գումար ամսական լրացուցիչ 4000 դրամ գումար է վճարում բանկին, որն այնքան էլ քիչ գումար չէ:

«Ստացվում է, որ տնտեսվարողները նման կերպ ձևակերպելով իրենց բիզնես–առաջարկը, օգնում են բանկին ահռելի եկամուտներ ստանալ: Եվ փաստորեն, ապառիկ վաճառք իրականացնող ընկերությունը և բանկը համատեղ մոլորեցնում են սպառողին: Դա նաև իրավակարգավորման խնդրի պակասի հետևանք է»,– ասում է Բ. Պիպոյանը:

Ի դեպ բանկերի կողմից իրականացվող մանիպուլյացիայի մասին առաջին անգամը չէ, որ հասարակական կազմակերպությունները բարձրաձայնում են, սակայն ինչպես երևում է սայլն այդպես էլ չի ուզում տեղից շարժվել: Իսկ բանկերը, երբ շարունակում են հայտարարել, թե տարեկան 24%–ով են վարկային գումարներ տալիս, չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրականում այդ տոկոսադրույքը շատ ավելի մեծ թիվ է կազմում: «Պետք է այնպես անել, որ այդ 24%–ի մեջ ներառվեն բոլոր ծախսերը, սակայն բանկերը ծառայությունների այնպիսի վճարներ են հավելում նշված տոկոսադրույքին, որ փաստացի սպառողը ոչ թե 24, այլ առանձին դեպքերում մինչև 40% է վճարում իր վերցրած գումարի դիմաց: Ստացվում է, որ վաղը խանութները նույնպես կարող են ասել, որ իրենք էլ ունեն սպասարկման վճար, բայց դրանք պետք է նախ ներառված լինեն ավելացված տոկոսադրույքի մեջ և ապառիկ վաճառք իրականացնելու պարագայում չպետք է այդ գումարից շատ շեղումների պատճառ հանդիսանան»,– ասում է Բ. Պիպոյանը:

Արմինե Գրիգորյան 

Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»