Հայկական կրկեսի պատմության մասին գիրք կհրատարակվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը կրկեսի պատմության մասին գիրք կհրատարակի: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ գիրքն արդեն տպարանում է եւ շուտով պատրաստ կլինի: «Գիրքը վերնագրել եմ «Հայկական կրկես»: Այնտեղ զետեղված են հայկական կրկեսի ավանդույթները` սկսած կրկեսի պատմության ակունքներից մին չեւ ժամանակակից կրկես»,-ասաց Սոս Պետրոսյանը, հավելելով, որ գիրքը նախատեսված չէ վաճառքի համար: «Գիրքը կբաժանեմ կրկեսի բացման օրը»,-ասաց նա:
Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավարի խոսքով` կրկեսի վերանորոգման աշխատանքները շարունակվում են բնականոն հունով եւ նախատեսվում է, որ այդ աշխատանքները կավարտվեն 2017-ին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



