Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մերի Մակարյան. «Դա հայկական բարդույթ է»

ՖՈՏՈ

Life.tert.am-ը գրում է.

Դերասանուհի Մերի Մակարյանը հանրության մեջտպավորված է բացասական կերպարներով: Շատերը նրան նույնացնում են էկրանայինկերպարների հետ, թեև Մերին միշտ նշում է, որ ինքն ու իր կերպարները հակառակ բևեռներեն:

Վերջերս Մերին նկարահանվել է բազմասերիանոց նոր ֆիլմում, որում մարմնավորել է գլխավոր հերոսուհու դրական կերպարը: Այս կերպարը տրամագծորեն  տարբերվում  է նրա մյուս դերերից:  Tert.am Life-ի հետ զրույցում Մերին խոսել   է նոր կերպարի, ֆիլմի բացտեսարանների մասին:

-Մերի, վերջերս ներկայացել ես բազմասերիանոց նոր ֆիլմում, որտեղ մարմնավորածդկերպարը շատ է տարբերվում մինչև հիմա խաղացածդ դերերից: Խաղում ես բարդիրավիճակում հայտնված սպասուհու դրական կերպար: Գիտեմ, որ վաղուց էիր ուզումդրական հերոսուհու մարմնավորել: Ի՞նչ էր քեզ համար նշանակում այս փոփոխությունը:

-Տարիներ առաջ ինձ անհանգստացնում էին իմ մարմնավորած բացասական կերպարները: Հիմա՝ բացարձակ: Շատ են հարցնում, թե ինչո՞ւ եմ բացասական  դերեր  վերցնում:  Ասեմ, որ ինչքան էլ բարդ է, ես դրանցից չեմ վախենում: Մտավախություն  չունեմ, թե  մարդիկ իմ մասին ինչ կմտածեն, վստահ եմ, որ մեր հասարակությունն այնքան գիտակից է, որ կերպարը չի նույնացնի  իմ անձի հետ: Սակայն եղել են նաև նման այդպիսի դեպքեր, ինչը նորմալ եմ ընդունում:

«Դժվար ապրուստն» իմ առաջին դերասանական աշխատանքն էր ու տպավորվել է մարդկանց մեջ: Ինչ խոսք, դժվար է բացասական դեր խաղալ այնպես, որ դիտողին համոզես, ինձ մոտ ստացվեց: Դրա մասին ես շատ եմ խոսել: Դրանից հետո ռեժիսորներն էլ  բացասական կերպար ընտրելիս միշտ ինձ հիշում են: Այդպես իրենց համար հեշտ է, քանի որ պատրաստի կերպար եմ: Ինչպես գիտեք, հայկական սերիալներում, չեն աշխատում դերասանների հետ:

Այս նոր ֆիլմում հերոսուհիս մի քիչ այլ է՝ նա չարանում է կյանքի դժվարություններից, դառնում սպասուհի, հետո սիրահարվում է, խաբվում ու որոշում վրեժ լուծել:  Նա ուժեղ, կամային կնոջ կերպար է, որն ինձ ավելի հոգեհարազատ է:

-Ինչպե՞ս սկսեցիր այլևս չանհանգստանալ բացասական կերպարներ մարմնավորելուհամար:

-Ես կուզեի խաղալ գեղարվեստական լուրջ ֆիլմում, որտեղ իր ասելիքով ու անհատականությամբ    ամբողջական մշակված, յուրահատուկ կնոջ կերպարում կլինեմ: Հուսամ՝ մի օր իմ երազանքս կիրականանա, իսկ այժմ  չեմ համարում, որ մինչև հիմա իմ խաղացած կերպարները բացասական  են եղել: Դրանք չեն եղել կինոյի աղջկա, պուպուշ, անմեղ, բայց իրենց դիմագիծն ունեցող կանանց կերպարներ են: Յուրաքանչյուր բացասական կերպարի կարող ես հասկանալ, եթե խորանաս դրդապատճառների մեջ: Մարդը չար կամ ընդգծված բացասական  չի ծնվում: Այլ հարց է, որ կա մարդ, ով կյանքի հարվածներից չարանում է, ագրեսիվ դառնում կամ հուսալքվում:

«Առաջնորդներում» իմ կերպարի հերոսուհին անտեր աղջիկ է եղել, բուժքույր է աշխատել, հասել է նրան, որ տնօրենը ամուսնացել է իր հետ: Նա երազել է հարուստ լինել և պայքարել է դրա համար: Բացասակա՞ն է կերպարը, չէի ասի: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ նա խելացի է, լավ է պատկերացնում կյանքը:

-Ինքդ ունեցե՞լ ես այնպիսի դժվարություններ, որոնք քեզ են կանգնեցրել չարանալուսահմանին:

- Բոլորն են ունենում նման պահեր, բայց ես չեմ գնացել չարին պատժելու գործնական քայլերի: Ես իմ տեսակով ներողամիտ եմ, հանգիստ: Ռիսկային և կոնֆլիկտային չեմ:

-Ամեն դեպքում, սպասուհու դերը քեզ համար նոր ամպլուա էր: Ինչպե՞ս էիր քեզ զգում այդկերպարում: Ի վերջո, ինքդ էլ ես հարմարվել բացասական կերպարներին, գիտես խաղալունրբությունները:

-Չի կարելի ասել՝ հարմարվել եմ, կերպարին չեն հարմարվում, ուղղակի մարմնավորում են ու հնարավորինս  լավ: Ցանկացած նոր կերպար աշխատանք է պահանջում: Ես իմ աշխատանքին լուրջ եմ վերաբերվում, ինչքան էլ դա լինի սերիալ, որի մասին տարբեր կարծիքներ են հնչում, ընդ որում՝ ավելի շատ բացասական: Այս սերիալում նաև ռեժիսորի հետ աշխատանք կար, ինչն ինձ շատ դուր եկավ:

-Այդ ֆիլմը քննարկվում է նաև քո մասնակցությամբ բաց տեսարանների տեսանկյունից: Քեզհամար ո՞րն է բաց տեսարանների սահմանը:

-Քանի դեռ ֆիլմը եթեր չի գնացել, քննարկումները չի կարելի լուրջ համարել: Քանի որ ես  դերասանուհի  եմ, հասկանում եմ, որ եթե ուզում ես ցույց տալ, օրինակ, լոգանքի տեսարան, չես կարող վերարկուով լողանալ: Միևնույն ժամանակ, կան նորմեր, որոնք պահպանվում են. ամեն ինչ արվում է, որպեսզի բաց տեսարանի տպավորություն լինի:

Բաց տեսարաններ, որպես այդպիսին, չեն եղել,  եթե մարդու ուսը կամ ոտքը երևում է, դա դեռ բաց տեսարան չէ: Հայկական ֆիլմերում ավելի շատ բաց տեսարանի իմիտացիա է ստեղծվում, քան հենց բաց տեսարան է նկարահանվում: Առհասարակ, մենք հիացմունքով ենք նայում արտասահմանյան ֆիլմերում գրագետ արված «բաց տեսարանները», իսկ մեզանում չի ստացվում: Դա էլ հայկական բարդույթ է, որը քննարկման այլ թեմա է:

Հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Զապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան