Կանադայում թեթեւշարժիչանի ինքնաթիռ է կործանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադայի Մանիտոբա նահանգում թեթեւշարժիչանի ինքնաթիռի կործանումից 8 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CTV հեռուստաալիքը։
Փոխադրամիջոցների անվտանգության դաշնային խորհրդի տվյալներով՝ Piper PA-31 Navajo ինքնաթիռը դուրս է եկել Թոմփսոնի օդանավակայանից։ Թռիչքից անմիջապես հետո տեխնիկական խնդիրներ են ի հայտ եկել։ Օդաչուները փորձել են հետ վերադառնալ, սակայն օդանավը կործանվել է օդանավակայանի մոտակա անտառում։ Օդանավում եղել է 6 ուղեւոր եւ 2 օդաչու։ Նրան հոսպիտալացվել են։



