Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչպես են աշխատում ԱԺ պատգամավորները

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» հերթական ուշադրությանն են արժանացել պատգամավորներ Վահան Բաբայանը, Արա Բաբլոյանը, Հայկ Բաբուխանյանն ու Հրանտ Բագրատյանը: Այս համարում անդրադարձ կատարվող պատգամավորների յուրահատկությունն այն է, որ բոլորն էլ օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ կամ համահեղինակ են:

Հանրապետականներ Արա Բաբլոյանն ու Հայկ Բաբուխանյանը նշվածներից ամենից շատ կողմ քվեարկած պատգամավորներն են: Վերջիններս կողմ են քվեարկել համապատասխանաբար 805 և 834 անգամ: Երկուսն էլ դեմ են քվեարկել ինն անգամ, ձեռնպահ մնացել բավական քիչ՝ Բաբլոյանը մեկ, իսկ Բաբուխանյանը 3 անգամ: Բացակայել են նույնպես շատ քիչ՝ առաջինը 47, երկրորդը՝ 35 անգամ: Սակայն ի տարբերություն Բաբլոյանի՝ Բաբուխանյանն ավելի ակտիվ է գտնվել ԱԺ–ի ամբիոնից ելույթ ունենալու առումով: Բաբուխանյանը 20 ելույթ է ունեցել և 44 հարց հնչեցրել, իսկ Արա Բաբլոյանը ընդամենը մեկ հարց է տվել ու 5 անգամ էլ ելույթ ունեցել: Բայց սրա հետ միասին վերջինս թվարկված պատգամավորներից միակն է, ով 11 օրենսդրական նախաձեռնությունների համահեղինակ է, որոնք էլ, բնականաբար, առողջապահական ոլորտին են վերաբերում: Հայկ Բաբուխանյանն ի տարբերություն իր կուսակցի միայն 3 նախաձեռնության համահեղինակ է՝ դատաիրավական և հանրային հարցերի ոլորտների վերաբերյալ: Ինչ վերաբերում է այս երկու պատգամավորների դրամական միջոցներին, ապա եթե Արա Բաբլոյանի դրամական միջոցները վերջին մի քանի տարում նվազել են՝ 82 միլիոն 716 հազար դրամից հասնելով 59 միլիոն 396 հազար դրամի, Բաբուխանյանինը հակառակը՝ավելացել են, 12 միլիոն 896 հազար դրամից դարձել 22 միլիոն 859 հազար դրամ:

36–ամյա ԲՀԿ–ական պատգամավոր Վահան Բաբայանը իր գործընկերների համեմատությամբ ավելի քիչ է կողմ քվեարկել՝ 542 անգամ, իսկ դեմ ավելի շատ՝ 58 անգամ, որևէ նախաձեռնությանը այո կամ ոչ ասելուց խուսափել է՝ ձեռնպահ է մնացել 120 անգամ: Երիտասարդ պատգամավորի բացակայություններն էլ ըստ www.parliamentmonitoring.am կայքի կազմել են 98: ԱԺ ամբիոնից ելույթ է ունեցել 17 անգամ, հարց հնչեցրել՝ 24: Վերջինս գույքի նկատմամբ իրավունքների գրանցման օրենսդրական նախաձեռնության համահեղինակ է Էլինար Վարդանյանի հետ: Բաբայանի դրամական միջոցները թե՛ 2012, և թե՛ 2015 թթ. տվյալներով զրոյական են, ըստ նրա 2015 թ. հայտարարագրի՝ նա միայն 4 միլիոն 788 հազար դրամ եկամուտ ունի:

Խորհրդարանում ընդդիմության կարկառուն ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը բավական շատ է բացակայել ԱԺ նիստերից, այն է՝ 439–ն անգամ: «Հայ ազգային կոնգրեսի» անդամը կողմ է քվեարկել 146, դեմ 143 անգամ: Ձեռնպահ է մնացել 92 անգամ: Թվարկված պատգամավորներից ամենից շատ ելույթներ և հարցեր ունեցած պատգամավորն է. հարցեր է հնչեցրել 83 և ելույթ ունեցել 95 անգամ: Նշենք, որ Բագրատյանը չի քվեարկել «1000 դրամների» օրինագծին, իսկ կուսակցությունների մասին օրինագծի քվեարկությունից էլ ձեռնպահ է մնացել: Ըստ www.parliamentmonitoring.am կայքի՝ ընդամենը 3 նախաձեռնությունների համահեղինակ է՝ պետաիրավական և բյուջետային ոլորտների վերաբերյալ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը