Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընդդիմադիր դաշինքը չի կրկնելու նախորդների սխալները. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը չի կիսում այն տեսակետը, որ առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ ողջ ընդդիմադիր կուսակցությունները միասին կարող են ամենաշատը 20% ձայն հավաքել այն պատճառով, որ հասարակությունը հիասթափված է ընդդիմությունից:

«Հասարակությունը ընդդիմությունից երբեք էլ չի հիասթափվել, պարզապես որոշ ժամանակաշրջանում հիասթափվել է ընդդիմության ղեկավարների գործունեությունից: Բայց մենք այդպիսի ընդդիմություն չենք լինելու»,– ասում է Սասուն Միքայելյանը:

Նա նաև նշեց, որ 2008–ին իշխանափոխության համար բոլոր նախապայմանները եղել են, բայց Հայաստանում մշտապես կամ ընդդիմությունը չի հաղթել, որովհետև լավ չի կազմակերպվել, կամ էլ ընդդիմության առաջնորդները այնպես չեն ուղղորդել հասարակությանը, որ վերջնական հաղթանակի հասնեն: 

«Կամ ժողովրդին կես ճանապարհից թողել են, կամ էլ ամեն ինչ գցել են ժողովրդի վրա, իրենք գնացել են տուն: Այս տարիների ընթացքում ընդդիմադիր ուժերի մեծամասնությունը ժողովրդի միջոցով են ցանկացել իշխանափոխության հասնել, առանց նույն ժողովրդին ղեկավարելու: Մեր դաշինքը, որը շուտով կձևավորվի, նման ձևով չի կարող գործել և չի կրկնելու մյուս ընդդիմադիրների սխալ քայլերը»,– ասաց Ս. Միքայելյանը:

Հարցին, թե միայն երեքով են պատրաստվում հանդես գալ, թե իրենց դաշինքին կարող են նաև այլ կուսակցություններ նույնպես միանալ, Ս. Միքայելյանն ասաց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնսենսուսի արդյունքում որոշում կայացնելու մասին:

«Եթե որևէ կուսակցություն, հասարակական կազմակերպություն կամ անհատ, ցանկություն հայտնի մեզ միանալ, և եթե երեք ուժերի կողմից համաձայնություն լինի, ապա այդ դեպքում կկարողանան միանալ մեզ»,– ասաց Ս. Միքայելյանը:

Քաղաքական գործչի խոսքով՝ եթե ընտրություններից հետո այնպիսի իրավիճակներ զարգանան, որ ժողովուրդը դուրս գա փողոց և եթե այլ ընդդիմադիր ուժերի գործողությունների արդյունքում համոզվեն, որ նրանք նույնպես ցանկություն ունեն երկրում իշխանափոխության հասնելու, ապա չի բացառվում, որ հետագայում իրենք համագործակցեն նաև այդ ուժերի հետ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը գերազանցել է 1,000-ը «Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»Կիևյան կամրջի վրա հրդեհ է բռնկվել թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում UKMTO-ն հայտնել է Հորմուզի նեղուցում տանկերի վրա բռնկված հրդեհի մասին 36 ակումբ և նոր ձևաչափ. հայտնի են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի բոլոր մասնակիցները «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար օգոստոսը սարսափելի ձևով կավարտվի«Եթե ես նախագահ չլինեի, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա»․ Թրամփ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ