Երևան, 14.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընդդիմադիր դաշինքը չի կրկնելու նախորդների սխալները. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը չի կիսում այն տեսակետը, որ առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ ողջ ընդդիմադիր կուսակցությունները միասին կարող են ամենաշատը 20% ձայն հավաքել այն պատճառով, որ հասարակությունը հիասթափված է ընդդիմությունից:

«Հասարակությունը ընդդիմությունից երբեք էլ չի հիասթափվել, պարզապես որոշ ժամանակաշրջանում հիասթափվել է ընդդիմության ղեկավարների գործունեությունից: Բայց մենք այդպիսի ընդդիմություն չենք լինելու»,– ասում է Սասուն Միքայելյանը:
Նա նաև նշեց, որ 2008–ին իշխանափոխության համար բոլոր նախապայմանները եղել են, բայց Հայաստանում մշտապես կամ ընդդիմությունը չի հաղթել, որովհետև լավ չի կազմակերպվել, կամ էլ ընդդիմության առաջնորդները այնպես չեն ուղղորդել հասարակությանը, որ վերջնական հաղթանակի հասնեն: 

«Կամ ժողովրդին կես ճանապարհից թողել են, կամ էլ ամեն ինչ գցել են ժողովրդի վրա, իրենք գնացել են տուն: Այս տարիների ընթացքում ընդդիմադիր ուժերի մեծամասնությունը ժողովրդի միջոցով են ցանկացել իշխանափոխության հասնել, առանց նույն ժողովրդին ղեկավարելու: Մեր դաշինքը, որը շուտով կձևավորվի, նման ձևով չի կարող գործել և չի կրկնելու մյուս ընդդիմադիրների սխալ քայլերը»,– ասաց Ս. Միքայելյանը:

Հարցին, թե միայն երեքով են պատրաստվում հանդես գալ, թե իրենց դաշինքին կարող են նաև այլ կուսակցություններ նույնպես միանալ, Ս. Միքայելյանն ասաց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնսենսուսի արդյունքում որոշում կայացնելու մասին:

«Եթե որևէ կուսակցություն, հասարակական կազմակերպություն կամ անհատ, ցանկություն հայտնի մեզ միանալ, և եթե երեք ուժերի կողմից համաձայնություն լինի, ապա այդ դեպքում կկարողանան միանալ մեզ»,– ասաց Ս. Միքայելյանը:

Քաղաքական գործչի խոսքով՝ եթե ընտրություններից հետո այնպիսի իրավիճակներ զարգանան, որ ժողովուրդը դուրս գա փողոց և եթե այլ ընդդիմադիր ուժերի գործողությունների արդյունքում համոզվեն, որ նրանք նույնպես ցանկություն ունեն երկրում իշխանափոխության հասնելու, ապա չի բացառվում, որ հետագայում իրենք համագործակցեն նաև այդ ուժերի հետ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Ե՞րբ կբարձրանա ջերմաստիճանը․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել ԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը՝ Թրամփին ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձում Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԱյսօր ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արարատի մարզում 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բшխվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է «Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Կատարցի բանակցագնացները ժամանել են Իրան․ Reuters Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում Իսրայելը անընդnւնելի է համարում ԱՄՆ-ի և Իրանի ապագա համաձայնագիրը Իսրայելի նախագահը շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով նրան «իրանական չարիքի կայսրությանը դիմակայելու» համար Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ կենդանակերպի նշանները կշահեն հունիսի 15-21-ը Մոսկվայի ուղղությամբ թռչող չորս ԱԹՍ է խոցվել. օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել Կարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԿոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսում ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հունիսի 14-ից 18-ին ԱՄՆ-ը և Իրանը այսօր վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻրավապահները կանխել են թմրանյnւթերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը (տեսանյութ) Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու ԱՄՆ-ում առաջիկա օրերին 54 միլիոն մարդ կհայտնվի փոթորիկների, շոգի և հեղեղումների վտանգի տակ Կալիֆոռնիայում հսկայական պահեստի հրդեհից հետո թունավոր ծուխը պատել է քաղաքը Միրգ, որի կանոնավոր օգտագործումը ազդում է շաքարի մակարդակի և արյան անոթների վիճակի վրա Հանտավիրուս․ նոր զարգացումներ և մասնագետների զգուշացումներ Պուտինի հիմնական ուղերձը՝ պատերազմի վերաբերյալ Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու Իրանը ձեռնարկել է աննախադեպ անվտանգության քայլեր Լավրովը խոսել է Ուկրաինայի պատերազմի և տարածաշրջանային զարգացումների մասին 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում Նարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱրտակարգ դեպք․ Վեդիում 14–ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները Արտակարգ իրավիճակ Մոսկվայում․ հորդառատ անձրևների հետևանքով քաղաքը ջրի տակ է մնացել․ տեսանյութ «Վերադարձ տուն»․ Հենրիխ Մխիթարյանը կայցելի «Փյունիկ» Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանՀունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը