Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երկրորդ եթերաշրջանը բավական դրամատիկ է լինելու, նույնիսկ ավելի դրամատիկ, քան առաջինն էր. «Սահմանին»-ը վերադառնում է հեռուստաեթեր

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը զրուցել է «Սահմանին» հեռուստասերիալի սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանի հետ` սերիալի երկրորդ եթերաշրջանի, դրա միջոցով ապրիլյան պատերազմին անդրադառնալու, նոր կերպարների և այլ մանրամասների մասին:

«Երկրորդ եթերաշրջանում հեռուստադիտողը հին հերոսների հետ միասին կտեսնի նաև նորերին: Նոր եթերաշրջանում անդրադարձ կլինի նաև քառօրյա պատերազմին: Սրա հետ կապված` փորձել ենք զինվորների ընդհանրական կերպարներ վերցնել, ովքեր կկարողանան շատ ճիշտ ներկայացնեն այդ օրերին վիրավորված, զոհված և կռված զինվորների կերպարները»,- նշեց սցենարի հեղինակը:

Խոսելով հեռուստասերիալի նոր եթերաշրջանի նկարահանումների մասին` Հարությունը տեղեկացրեց, որ դրանց մեկնարկը տրվել է բոլորովին վերջերս.

«Երևի թե սերիալը կցուցադրվի մյուս տարվա սկզբին, երբ արդեն մի քանի սերիա պատրաստ կլինի: Թե առաջին եթերաշրջանի, և թե երկրորդի դեպքում էլ բոլոր սերիաները նկարահանվում են ֆիլմի ձևաչափով: Ի սկզբանե մոտեցումը հենց այդպիսին է եղել թե «Շանթ» հեռուստաընկերության, թե սերիալի ռեժիսորի, թե ամբողջ ստեղծագործական խմբի կողմից»,- ընդգծեց Հարություն Ղուկասյանը:
Հարությունի խոսքով` իրենք շատ լուրջ են վերաբերում նկարահանումներին: Նրա փոխանցմամբ` «Սահմանին»-ի յուրաքանչյուր սերիա նկարահանվում է մոտ երկու շաբաթում:

Life.panorama.am-ի հետ զրույցում Հարությունը խոսեց նաև երկրորդ եթերաշրջանի սցենարական լուծումների մասին.

«Երկրորդ եթերաշրջանը բավական դրամատիկ է լինելու, նույնիսկ ավելի դրամատիկ, քան առաջինն էր, որովհետև ներկայացված են լինելու երիտասարդ տղաներ, ովքեր իրենց հայրենիքը պաշտպանելիս զոհվում են սահմանի վրա: Այս եթերաշրջանում կան հերոսական տարրեր, որոնց արդյունքում մարդիկ կհասկանան այն մարդկանց հոգեվիճակն ու զգացողությունները, ովքեր ապրիլյան պատերազմի օրերին սահմանում են եղել: Կցանկանամ անպայման նշել, որ երբ գրվում էր սցենարը, ամբողջովին ուսումնասիրվել է քառօրյա պատերազմի օրերին տեղի ունեցած իրադարձությունները, մեր կողմից կատարվել են մի շարք վերլուծություններ և այլն, այսինքն` ոչինչ հենց այնպես չի գրվել»,- պատմեց «Սահմանին» սերիալի սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանը:

Վերջինս ավելացրեց նաև, որ սերիալում տեղի ունեցող դեպքերին տրված են գեղարվեստական լուծումներ, քանի որ իրենց կողմից միտում չի եղել սերիալում առկա տեսարաններն ամբողջովին նմանեցնել իրական իրադարձություններին:

Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ