Իտալիայի նախագահն ավարտում է քաղաքական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված խորհրդակցությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի նախագահ Սերջո Մատարելլան ավարտում է քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիներ գտնելուն ուղղված խորհրդակցությունները, որի պատճառը վարչապետ Մատեո Ռենցիի հրաժարականն է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Այսօր երկրի ղեկավարը հանդիպելու է առաջատար քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետԼ
Նախօրեին Մատարելլան հանդիպել է խորհրդարանական տարբեր խմբակցությունների պատգամավորների եւ սենատորների հետ: «Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ իր կուսակցությունը մինչեւ այս տարեվերջ ընտրությունների մասին օրենքի ընդունման, հունվարին խորհրդարանը ցրելու եւ մարտին արտահերթ ընտրություններ անցկացնելու կողմնակից է:
Սպասվում է, որ պետության ղեկավարն առաջիկա օրերին որոշում կկայացնի, թե ում է հանձնարարելու կառավարություն ձեւավորել:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



