Դոնալդ Թրամփը փակել է Սաուդյան Արաբիայի հետ կապված իր ընկերությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը փակել է իրեն պատկանած չորս ընկերությունները, որոնք կապված են Սաուդյան Արաբիայի հետ։
Լրատվամիջոցը չի մանրամասնում, թե կոնկրետ որ ընկերությունների մասին է խոսքը։ Ընդ որում՝ հաղորդվում է, որ դա անհրաժեշտ է եղել Թրամփին, որպեսզի Սպիտակ տուն տեղափոխվելուց հետո խուսափի շահերի պոտենցիալ կոնֆլիկտից։
Trump Organization ընկերության ներկայացուցիչ Ալան Գարտենը հայտարարել է, որ այն ձեռնարկությունները, որոնց տիրում է ընտրված նախագահը, ներկայումս որևէ համաձայնագիր չունի Սաուդյան Արաբիայի հետ։
Լրատվամիջոցի տվյալներով՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակից հետո Դոնալդ Թրամփը փակել է 9 սեփական ընկերություն։
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



