ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրները 2017թ. առաջին կեսին նավթարդյունահանման ծավալը կնվազեցնեն 560.000 բարելով. Նովակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը մեկնաբանել է Վիեննայում ՕՊԵԿ-ի անդամ և ոչ անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպման արդյունքները, որը տևել է 6 ժամ։
Նրա խոսքերով՝ կարտելի մեջ չմտնող երկրները հաջորդ տարվա առաջին կեսին նավթարդյունահանման օրական ծավալը նվազեցնելու են 560.000 բարելով։
Նովակը մանրամասնել է, որ նավթարդյունահանման օրական ծավալը 1.7-1.8 միլիոն բարելից կնվազեցվի մինչև 1.2 միլիոն բարելի։ Նովակը հավելլել է, որ ձեռք բերված համաձայնագիրը փակ չէ, մյուս երկրները կարող են միանալ դրան։
Ավելի վաղ Նիգերիայի նավթարդյունաբերության նախարարությունը հայտնել էր, որ ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրները նավթարդյունահանման օրական ծավալը նվազեցնելու են 612.000 բարելով։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



